Հայ երիտասարդները ապագային նայում են հույսով, իսկ մենք կօգնենք հույսը հասցնել իրականության. Հայաստանում Եվրամիության դեսպան

Հայաստանում Եվրամիության դեսպանը հավատացած է՝ երկրում ծանր քաղաքական ճգնաժամն իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական և խաղաղ ճանապարհներով, ինչն առաջին հերթին, ըստ Պյոտր Սվիտալսկու, Հայաստանի Հանրապետության բնակչության և քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից էր: Այդ մասին ահղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Այդ զարգացումները և իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, և այդ ներուժը պետք է օգտագործել երկրի զարգացման համար», - ասաց Եվրամիության դեսպանը այսօր Վանաձորում: - «Նրանք ունեն բավականին մեծ ակնկալիքներ, նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որը ձերբազատված է կոռուպցիայից, մի երկրում, որը պատշաճ ու արդյունավետորեն կառավարվում է, մի երկրում, որն ունի անկախ, անկողմնակալ, արդար դատաիրավական համակարգ: Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ տնտեսական գործունեությունը իրականացվում է հավասար իրավունքների տրամադրմամբ, որտեղ չկան արտոնյալներ, չկան գերակայող դիրքեր շուկայում»: Սվիտալսկին վստահ է, որ երիտասարդները բավականին առողջ ակնկալիքներ ունեն, միևնույն ժամանակ՝ նա խորհուրդ է տալիս համբերատար լինել․ - «Պետք է համբերատար լինել, որովհետև նմանատիպ իրադարձություններից հետո, որ տեղի են ունեցել այլ երկրներում, ապացուցվել է, որ նման փոփոխություններ մեկ օրվա ընթացքում անել հնարավոր չէ: Համենայն դեպս, մի բան, որ, վստահաբար, ես նկատել եմ, այն է, որ երիտասարդների դեմքերը փոխվել են, այսօր երիտասարդները ապագային նայում են հույսով: Իսկ մենք կօգնենք այդ հույսը հասցնել իրականության»: Հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կնպաստե՞ն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաև վիզաների ազատականացմանը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, թե համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհին են, և գործընթացը դրական արդյունք է ունենալու: «Անցած շաբաթ Հայաստան էին ժամանել իմ գործընկերները Եվրամիությունից, օրակարգային հիմնական հարցը եղել է այցագրերի ազատականացման խնդիրը, բայց միաժամանակ եղել է այցագրերի դյուրացման գործընթացի իրականացում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, և եթե ավարտի, ապա դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար», - հայտարարեց ԵՄ դեսպանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am