ՀՀԿ-ում հույս ունեն, որ Փաշինյանը կընկնի իր լարած թակարդը

Երկրում անկառավարելի քաոսը, տարատեսակ խնդիրների համար բողոքի ակցիաները, չնայած ժամանակավոր դադարին, վերսկսվելու հիմքեր ունեն: Նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում կուտակված բազմաթիվ հարցեր ցայսօր էլ մնում են չլուծված, իսկ քաղաքացիները թավշյա հեղափոխության օրինակով հրատապ լուծումներ են առաջադրում: Կային կասկածներ, որ ՀՀԿ-ն գործի է դրել հակահեղափոխության մեքենան եւ որոշ դեպքերում հրահրում է նոր կառավարության դեմ բողոքի ակցիաներ, բայց երկուստեք սաբոտաժի փաստն ու հնարավորությունը հերքվեց: Երեկ՝ նախ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ լրագրողներին պատասխանեց, որ երկրում չկա սաբոտաժ ու չի կարող լինել, հետո ավանդույթ դարձած տեսաուղերձով հորդորեց դադարեցնել անհնազանդության ակցիաները, քանի որ դրանք իր խոսքով քաղաքացիներն իրենց դեմ են անում: Եթե շաբաթներ առաջ իրենք մի պահանջ ունեին՝ Սերժ Սսարգսյանի իշխանությունից հեռացում, ապա այդ պահանջի հիմքում այն փաստն էր, որ ժողովուրդը ցանկանում է ունենալ մի իշխանություն, որը հետամուտ կլինի իր խնդիրներին: Փաշինյանի խոսքով՝ այդ իշխանությունն այսօր իրողություն է, ուստի պետք է ունենալ համբերություն եւ ինստիտուցիոնալ ճանապարհով լուծումներ գտնել: Նույն օրը երեկոյան նաեւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շշարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց.«Որևէ մեկը չի կարող ասել, որ մենք սաբոտաժի ենք ենթարկում որևէ գործունեություն։ Մենք ունենք մեր կուսակցության շահը, բայց մեզ համար երկրի ներքին կայունությունը ամենակարևորն է, մենք երբեք չենք արել և չենք անի քայլեր, որոնք կվտանգեն մեր քաղաքացիների անվտանգությունն ու զարգացման հնարավորությունը»։ ծ Արդարության դեմ չմեղանչելով փաստենք, որ սա այն բացառիկ դեպքերից է, որ ՀՀԿ-ն չի ստում, որեւէ սաբոտաժ, ինչպես փաստում է Փաշինյանը, այսօր տեղի չի ունենում: Իրականում Հայաստանում, ինչպես արդեն նշեցինք, տարիներով կուտակված խնդիրները մարդկանց հանել են փողոց, որովհետեւ նրանք վայելել են Փաշինյանի ղեկավարած թավշյա հեղափոխության պտուղները, արձանագրել են գրեթե անհնարը՝ Սերժ Սարգսյանի հեռացումը: Հիմա՝ հեղափոխական ժամանակներում, երբ այլեւս իրողություն է նոր իշխանությունը, թեկուզ միայն գործադիր հատվածում, մարդիկ մտածում են, որ սա է այն միակ ուղին, որով կարող են հասնել խնդիրների լուծմանը: Ինչպես Փաշինյանն էր շարժման օրերին կտրականապես մերժում իշխանության հետ ցանկացած բանակցություն, երկխոսություն, քննարկումների սեղան, նույն էլ կարծես թե ցանկություն ունի անելու հասարակությունը: Նրանք պահանջում են, որ իրենց խնդիրը լուծվի հենց այս րոպեին, նրանք պատրաստ չեն սպասել, որովհետեւ իրենց աչքի առաջ ունեն հաջողած փորձը: Ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է լուծել այդ խնդիրները, եթե ոչ պարտադրանքի միջոցով: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, այդպես դարձավ վարչապետ: Հետեւաբար արդարացի են քաղաքական ու քաղաքագիտական սթափ շրջանակների պնդումները, որ իրավիճակի միակ ելքը արտահերթ ընտրություններն են՝ նոր Ընտրական օրենսգրքով: Մյուս կողմից, կառավարությունը չի հստակեցնում, թե երբ, ինչ ժամկետներում, ինչ մեխանիզմով է դա հնարավոր: Փաշինյանը նշում է, որ կան բազում մեխանիզմներ, բայց չի բացում փակագծերը, ՀՀԿ-ից էլ հակադարձում են, որ ԱԺ-ն լուծարելու երկու ճանապարհ կա՝ վարչապետի ընտրության տապալում երկու անգամ կամ նրա ներկայացրած ծրագրի տապալում: Սակայն ՀՀԿ-ն այսօր չի մտածում արտահերթ ընտրությունների մասին, ասում է Շարմազնովը. «ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը։ Եվ եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, ապա խորհրդարանը չի կարող արձակվել։ Քաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կարող է լինել 3-4 ամիս անց։ Մենք չենք պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել»: Ստացվում է, որ ՀՀԿ-ում էլ հույս ունեն, որ Փաշինյանը կհայտնվի իր լարած ծուղակում, եւ քաղաքացիները վաղ թե ուշ նորից փողոց դուրս կգան՝ բողոքելով նրա կառավարության դեմ: Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am