Դատելը չի ստիպի, որ հրաժարվեմ Ցեղասպանության համար արդարության պայքարից․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխանախագահ Կարո Փայլանը պատասխանել է իր նկատմամբ տխրահռչակ 301-րդ հոդվածով (Թուրք ազգին վիրավորել) քրեական գործ հարուցելու մասին հայտարարությանը։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե միշտ էլ իր ընտանիքի եւ ազգի վերապրած ողբերգությունը որպես ցեղասպանություն է անվանել։ «Որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանից էլ պահանջել եմ իրերն իրենց անուններով կոչել։ Ինչպես ամեն տեղ, այնպես էլ իմ դեմ հարուցված քրեական գործի մեջ նշված հարցազրույցում ասել եմ ցեղասպանություն բառը, սակայն ես ոչ թե այսօրվա թուրք ժողովրդին եմ մեղադրել, այլ այն ժամանակվա ցեղասպան մտածելակերպով խունտային։ Ցավոք, ներկայում Թուրքիան կրկին գլորվում է հետ եւ անցյալի հետ եռերեսման պահանջները փորձում են ճնշումներով կանխել։ Դատախազներն ու նրանց քրեական գործին կանաչ լույս վառած արդարադատության նախարությունը թող իմանան, որ իմ դեմ քրեական գործ հարուցելով չեն ստիպի հրաժարվել ներկայում եւ անցյալում կատարվածի համար արդարության համար պայքարից»,-ասել է Կարո Փայլանը։ Նշենք, որ նախորդ տարի Թուրքիայի համալսարաններից մեկի ռեկտորը դատական հայց էր ներկայացրել Կարո Փայլանի դեմ «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար։ Դատախազությունն այդ բառը դիտարկում է «թուրք ժողովրդին վիրավորելու» հոդվածի շրջանակներում եւ նրա դեմ քրեական գործ հարուցելու թույլտվության համար դիմել է Արդարադատության նախարարություն եւ ստացել թույլտվությունը։ Օրեր առաջ հայտնի է դարձել, որ դատախազությունն արդեն դիմել է խորհրդարանի ղեկավարությանը Կարո Փայլանին անձեռնխելությունից զրկելու պահանջով։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից (video) Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում Հերթը հասավ «Մուլտի վելնես»-ին Գագիկ Ծառուկյա՛ն, ես ձեզանից երբեք օգնություն չե՛մ խնդրել, բայց ես կանգնած եմ Ձեր կողքին․ Չոբանյան (video) Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ «Արարատցեմենտի» աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա են անում (video) «Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» «Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը (video) Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը ԿԸՀ և ՍԴ որոշումները, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը․ Գագիկ Ծառուկյան Այս սարսափելի աղետը հնարավոր է շատ արագ կանխել․ Արման Թաթոյան (video) Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան (video) ՔԿ-ից հայտնում են՝ ինչու են ձերբակալել Արեգնազ Մանուկյանին Սկանդալից սկանդալ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ» Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան․ «Հրապարակ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Փաստ». Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին «Փաստ». ՍԴ–ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ «Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանն ու թիմը դեմ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am