42 տարեկան եմ, ու իմ երազանքը կատարվում է բանտում. Մհեր Ենոքյան/տեսաշար,տեսանյութ/

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 22 տարի անազատության մեջ է, մայիսի 18-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտպանեց իր դիպլոմային աշխատանք։ Նա ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։Մասնագիտական ավարտական թեզի պաշտպանության ժամանակ գնահատող հանձնաժողովը նրան բարձր միավոր շնորհեց՝ 77 բալ։ Ենոքյանը պետական քննություններից ստացել է 80 և 85 միավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը որոշումը հրապարակելիս ասաց, որ բանտի ներսում նման աշխատանք կատարելը վկայում է անձի մեծ կամքի ուժի մասին։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ցմահ դատապարտյալը դառնում է իրավաբան։ Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքը վերաբերում է հենց իր խնդրին՝ այն վերնագրված է «Ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրները»։Похожее изображение Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ենոքյանն ասում է, որ 22 տարի պայքարել է արդարության համար։ Նա պնդում է՝ սպանության մեջ մեղավոր չէ։ Ցմահ դատապարտյալը երկու անգամ փախուստի է դիմել բանտից, ինչպես նաև երեք անգամ միջնորդել է Վճռաբեկ դատարանին վերաբացել իր գործը, սակայն մերժվել է։Картинки по запросу Մհեր Ենոքյան «Վերջին մերժումից հետո ես հայտնվեցի փակուղում, չէի տեսնում՝ ելքը որն է, բայց մեր համաժողովրդավարական պայքարն իմ մեջ հույս առաջացրեց, ես հեռուստացույցով հետևում էի այս ողջ պայքարին, խցում գոռում էի, ասում էի՝ մաղալ բերեք, խորոված անեմ ու տոնեմ մայիսի 8-ը»,- ասում է ցմահ դատապարտյալը։ Ըստ նրա՝ շատերը վստահ են, թե իրենց խնդիրն առաջնահերթ է, ու Նիկոլ Փաշինյանը պետք հրատապ լուծում տա, սակայն ինքը այլ կարծիքի է. «Պետք մի փոքր համբերատար լինենք ու սատար կանգնենք Նիկոլ Փաշինյանին»։ Ենոքյանի խոսքով՝ դատական համակարգը տառապում է անսխալականության բարդույթով։ Նա այս հարցում համոզվել է սեփական փորձով։

դիտվել է 1032 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղանակ է սպասվում Լա՛վ իմացեք՝ սրանք ասֆալտը փռում են, հետո՝ հանձնում․․․ Աննա Գրիգորյանը՝ Արտաշատում (video) Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին. Ասատրյան Փաշինյանը չարիք ա մեզ համար․ պիտի երկիրը մաքրենք սրանցից․ արտաշատցի (video) Այ «մուտիլովշիկնե՛ր, ձեր մուտիլովկեքը» մեզ չե՛ն վախեցնելու․ Գերասիմ Վարդանյան (video) Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են եռակողմ հանդիպման հնարավորությունը․ Կրեմլ Սամվել Կարապետյանի նվերը՝ Գյումրիին․․․ ինչ է սպասվում առաջիկայում (video) Գյումրիում երիտասարդները նոր հնարավորություններ են ունենալու․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ․ Արաղչի Սամվել Կարապետյանին փորձում են խանգարել Գյումրիում, բայց նա անելու է դա․․․ (video) Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am