«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում դեռեւս մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը (որին, հիշեցնենք, ԲԴԽ կազմում առաջադրել էր ՀՀԿ-ն) փորձում են վերահսկողության տակ պահել հատկապես վարչական դատարանները: Ավելին` այդ դատարանի, դատավորների ցուցակները Հարությունյանը մտադիր է ինքը կազմել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նման մոտեցման պատճառն այն է, որ վարչական դատարանները քննարկում են ընտրական գործընթացներին վերաբերող հարցերը: Ու քանի որ ՀՀ-ում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ի կողմից ԲԴԽ միջոցով փորձ է կատարվում պահպանել վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ:Ի վերջո, այս դատարանը կարող է, օրինակ, որեւէ գրանցում անվավեր ճանաչել` այդպես կանաչ լույս վառելով ՀՀԿ-ականների առաջ: Իսկ պարտվող կողմը զրկված է դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը