Խոշոր ավտովթար Երևանում. Սարալանջի պողոտայում բախվել են Nissan-ն ու Renault-ն. Nissan-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Էդուարդ Մկրտչյանի վարած Nissan Teana մակնիշի 91 UC 001 համարանիշի և Ալբերտ Ավետիսյանի վարած Renault մակնիշի 35 PN 565 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները՝ քաղաքացիների հետ միասին ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել են գազաբալոնի փականը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Արտակ Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղանակ է սպասվում Լա՛վ իմացեք՝ սրանք ասֆալտը փռում են, հետո՝ հանձնում․․․ Աննա Գրիգորյանը՝ Արտաշատում (video) Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին. Ասատրյան Փաշինյանը չարիք ա մեզ համար․ պիտի երկիրը մաքրենք սրանցից․ արտաշատցի (video) Այ «մուտիլովշիկնե՛ր, ձեր մուտիլովկեքը» մեզ չե՛ն վախեցնելու․ Գերասիմ Վարդանյան (video) Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են եռակողմ հանդիպման հնարավորությունը․ Կրեմլ Սամվել Կարապետյանի նվերը՝ Գյումրիին․․․ ինչ է սպասվում առաջիկայում (video) Գյումրիում երիտասարդները նոր հնարավորություններ են ունենալու․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ․ Արաղչի Սամվել Կարապետյանին փորձում են խանգարել Գյումրիում, բայց նա անելու է դա․․․ (video) Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am