Էռնեկյանի ընկերության աշխատակիցները պատմում են, թե ինչպես են թունավորվել․ «Հետք»

Սոնյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, արդեն 10 տարի՝ աշխատում է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 57 տարեկան է: Աշխատում է խաղողի այգիներում, և այս օրերին խաղողի վազերի ավելորդ բողբոջներն են մաքրում: Նա գոհ է իր աշխատանքից, ասում է՝ տանը պարապ նստելուց շատ լավ է, գրում է «Հետք»-ը: «Հանգիստ գործ է, ղեկավարներն էլ շատ լավն են: Օրը 6000 դրամ աշխատավարձ են տալիս: Սնունդը, սուրճը, հագուստն ու կոշիկները իրենք են տալիս, գոհ ենք: Տարին մեկ անգամ նույնիսկ բուժզննում ենք անցնում, թե ինչու այդպես ստացվեց՝ չգիտենք»,- ասում է Սոնյան: Աղբյուրը նշում է, որ նա ընկերության խաղողի այգիներում սննդային թունավորում ստացած և հոսպիտալացված 80 քաղաքացիներից մեկն է: Պատմել է, որ գործատուի հաշվին շաբաթվա ընթացքում դաշտում տարբեր ուտելիքներ են ուտում՝ փլավ, կոտլետներ, թռչնամսով, կարտոֆիլով բրդուճներ և այլն: Երեկվա սննդի մենյուի մեջ եղել են հավի մսով, կարտոֆիլով համբուրգերներ: Տիկին Սոնյան ասում է, որ կերել է միայն կարտոֆիլը, թռչնամիս դարձյալ չի կերել, քանի որ չի սիրում: Ընդմիջում արել են ժամը 12-ի մոտակայքում: Ժամը 13-ի սահմաններում սկսել են աշխատել, իսկ դրանից 1-2 ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը սկսել է վատանալ: «Երևի կարտոֆիլին կպած ա եղել, դրա համար ուշ է ազդել: Ինձ վատ չէի զգում, բայց գիշերը զգացի, որ ստամոքսս ցավում է, սիրտս խառնում է», - ասում է Սոնյան: Նա այսօր առավոտյան որոշել է գալ Մեծամորի հիվանդանոց՝ եղբոր որդուն տեսակցելու, քանի որ նա էլ էր թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Կինը պատմել է, որ իր ոտքով նստել է ավտոբուս, բայց զգացել է, որ ճանապարհին ինքնազգացողությունը գնալով վատանում է: Հասել է հիվանդանոց և անմիջապես հոսպիտալացվել է: Սոնյան պատմել է, որ ուտելիքը արևի տակ երբեք չի մնացել: Առավոտյան հայտնում են աշխատողների թվաքանակը, և ըստ այդ թվաքանակի էլ ուտելիք է պատրաստվում: Պատրաստի ուտելիքը դաշտ բերում են հենց ընդմիջման ժամին: «Հետք»-ի փոխանցմամբ, աշխատողներից Հռիփսիմե Խաչատրյանը սկզբում գլխապտույտ է ունեցել, մտածել է՝ արևից է: Քիչ անց սրտխառնոցից, գլխապտույտից ու արագ սրտխփոցից բողոքել են բոլորը: Գլխապտույտով անմիջապես տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև Մեծամորի ԲԿ: Ավելի ուշ ի հայտնի են եկել թունավորմանը բնորոշ այլ ախտանիշեր՝ բարձր ջերմություն, փորացավ և այլն: «Կերել ենք մեր մշտական բուտերբրոտները, որի մեջ եղել է պանիր, հավի միս, կարտոշկա: Միանգամից բոլորի մոտ սկսվեց, շատ քիչ մարդիկ կային, որ գանգատ չունեին»,- հավելել է Հռիփսիմեն: Վարդիթեր Մարտիրոսյանը եղել է խմբի բրիգադիրը: Նա նույնպես թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Իր աշխատանքային խմբում աշխատել է 30 հոգի: Միայն մի մասի մոտ են թունավորման նշաններ ի հայտ եկել: «Չեմ կարող ասել, թե ինչու մի մասի մոտ եղավ, մյուսների մոտ՝ ոչ: Այդ բուտերբրոտներից մենք էլի ենք կերել, մեր մենյուի մեջ կա: Շաբաթվա ընթացքում փոխում են՝ երշիկ, հավի միս և այլն: Մենք ուտելիքը միանգամից ենք ուտում, չի մնացել, որ ասեմ՝ արևի ջերմությունից փչացել է»,- ասում է Վարդիթերը: «Մեծամոր ԲԿ»-ի տնօրեն Միքայել Վանյանը «Հետք»-ին ասել է, որ հիվանդների հոսքը սկսվել է երեկ երեկոյան՝ ժամը 18-ից: Հիվանդները դիմել են Արմավիրի հիվանդանոց: Ժամը 20:30-ի դրությամբ արդեն 58 հիվանդ հոսպիտալացված էր, 19-ն էլ՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որը գործում է Մեծամորի ԲԿ-ի տարածքում: Արմավիրի հիվանդանոցի այլ բաժանմունքներ ևս հիվանդներ ընդունել են: Հիվանդներից 4-ի վիճակը ծանր է եղել և բուժումը սկսել են վերակենդանացման բաժանմունքից: Այսօր առավոտյան հիվանդների մեծ մասը դուրս է գրվել: Հիվանդանոցում մնացել է 4 հիվանդ, որոնցից երկուսը բուժօգնության էին դիմել երեկ, իսկ 2-ը՝ այսօր: «Երբ ահազանգը եղավ, ամբողջ կոլեկտիվը ոտքի վրա էր: Առաջին տպավորությունը սննդային թունավորումն էր, բայց, ինչ խոսք, մտավախություն կար` հաշվի առնելով մասսայական բռնկումը, այլ տարբերակներ էլ էինք քննարկում: Փառք Աստծո, ծանր հիվանդ չունենք»,- ասում է Միքայել Վանյանը և հավելում, որ հիվանդներից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: ԲԿ-ի տնօրենը նշել է, որ մինչև ուշ գիշեր հիվանդանոցում են եղել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու գլխավոր պետական սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյանը:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղանակ է սպասվում Լա՛վ իմացեք՝ սրանք ասֆալտը փռում են, հետո՝ հանձնում․․․ Աննա Գրիգորյանը՝ Արտաշատում (video) Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին. Ասատրյան Փաշինյանը չարիք ա մեզ համար․ պիտի երկիրը մաքրենք սրանցից․ արտաշատցի (video) Այ «մուտիլովշիկնե՛ր, ձեր մուտիլովկեքը» մեզ չե՛ն վախեցնելու․ Գերասիմ Վարդանյան (video) Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են եռակողմ հանդիպման հնարավորությունը․ Կրեմլ Սամվել Կարապետյանի նվերը՝ Գյումրիին․․․ ինչ է սպասվում առաջիկայում (video) Գյումրիում երիտասարդները նոր հնարավորություններ են ունենալու․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ․ Արաղչի Սամվել Կարապետյանին փորձում են խանգարել Գյումրիում, բայց նա անելու է դա․․․ (video) Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am