Այսօր՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրություն էր տարածել՝ «ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել» վերնագրով, որում մասնավորապես նշվել է, թե ՀՀ Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ) ապաստան հայցողի վկայական է տրամադրել՝ նրա դիմումի համաձայն: Այս կապակցությամբ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` պարզաբանում է.
«ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` որպես միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմին, ՀՀ-ում ապաստան հայցող ցանկացած օտարերկրացու (այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող) պարտավոր է տրամադրել ապաստան հայցողի վկայական: Այս պահանջը սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով»:
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը