«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ամենաշատն ուրախացել են գործարարները: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ է, ինչ Հայաստանում գործել է «սեւ դրամարկղ» հասկացությունը, որին գործարարներն ու օլիգարխները մեծ գումարներ են տվել: Ընդ որում` խոսքն ահռելի գումարների մասին է` ամսական մինչեւ 200 հազար դոլար` կախված գործարարի բիզնեսի մեծությունից ու եկամուտի չափից: Ու շատ հաճախ «սեւ դրամարկղում» հավաքված գումարները գերազանցել են ՀՀ բյուջեն: Դրանք ուղղվել են զանազան պետական գերատեսչություններ, հիմնադրամներ եւ այլն:
Հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանափոխությունից հետո այլեւս ոչ ոք չի համարձակվում նրանցից պահանջել այդ գումարները: Դե, քանի որ չեն պահանջում, օլիգարխներն էլ չեն վճարում: Ընդ որում` «սեւ դրամարկղ» կոչվածը միայն մեկ գերատեսչությունում չի եղել: Գրեթե բոլորն ունեցել եւ օգտվել են այդ մեծ գումարներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը