«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ներպալատական հեղաշրջումների փորձեր են եղել ՀՀԿ ներսում: Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, իսկ արդեն ապրիլի 25-ից վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել և՛ իշխանությունը, և՛ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ այդ ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով խոսվում էր Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Սակայն հակահեղափոխությունը կասեցվեց: Կասեցվեց նաև «իշխանափոխությունը» ՀՀԿ-ում:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նաև ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է փորձել կուսակցության ղեկավարի պաշտոնը ձեռքը վերցնել՝ իր շուրջ համախմբելով երիտհանրապետականների: Սակայն նրան ևս չի հաջողվել: Ու պատահական չէ, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հիմա իրենց օրակարգում կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա: Անփոխարինելի՞ է արդյոք Սարգսյանը հարցին էլ Շարմազանովը պատասխանել է, թե «ՀՀԿ-ում անփոխարինելի են եղել Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ Այսօր Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է»,- ասել է նա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը