ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմություն է: Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ քինախնդիր լուծումների գնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:«Մայիսի 8-ից որևէ դեպք չի փաստագրվել, որ ՀՀԿ-աններից որևէ մեկը ուղղորդի քաղաքացիներին փակել ճանապարհները և այլն»,- ասաց նա:
Այնուհետև առանձնացրեց երեք ռիսկային սցենար՝ անարխիան, չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու հնարավորությունը և Հայաստանի համար պոպուլիզմի այն աստիճանն է, որը կարող է էռոզիայի ենթարկել պետական մարմինների գործողությունները: «Դա տեսնում եմ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, անհանդուրժողականություն կա այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում գործող իշխանության կամ իրենց ղեկավարի կարծիքի հետ: Ես ուզում եմ, որ նոր իշխանություններն այս երեք ռիսկային սցենարներից հեռու մնան»,- ասաց նա:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը