The Guardian-ը գրում է, որ բրիտանական փաստաբանական ընկերությունն Ալիևի դստրերի օֆշորային ընկերության առնչությամբ կարգապահական տրիբունալի առաջ կկանգնի: Խոսքը վերաբերում է Լոնդոնի Child & Child փաստաբանական ընկերությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, Բրիտանական Վիրջինյան կղզիներում «Exaltation Limited» անվանումով գաղտնի օֆշորային ընկերություն են հիմնել՝ Մեծ Բրիտանիայում իրենց բազմամիլիոնանոց սեփականությունը կառավարելու համար:
Օֆշորային ընկերության մասին տվյալներն ի հայտ են եկել 2016 թվականի ապրիլին «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած 11.5 միլիոն փաստաթղթերի արտահոսքի շրջանակում:
Լոնդոնյան փաստաբանական ընկերությունն օֆշորային ընկերությունը գրանցելու ընթացքում պնդել է, որ Ալիևաները ոչ մի քաղաքական կապեր չունեն: Փաստաբանների կարգավորիչ մարմինը երկուշաբթի հայտարարել է, որ փաստաբանների կարգապահական տրիբունալի ուշադրությունն է հրավիրել ընկերության ղեկավար Խալիդ Շարիֆի ուղղությամբ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը