Հորդորիր Գարեգին Չուգասզյանին՝ դադարեցնել հացադուլը, և մյուսներին՝ դադարեցնել փողոցներ փակելը. բաց նամակ Սեֆիլյանին.aravot.am

Ողջույն, Ժիրայր

Ենթադրում եմ՝ ինչ զգացողություններ կարող ես ունենալ այս օրերին: Իսկ մենք՝ դրսիններս, մի կողմից ապրում ենք ՀՀԿ իշխանության տապալման ուրախությունը, մյուս կողմից՝ շատ լավ գիտակցում ենք, որ այդ ուրախությունը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ այդ իշխանության վերջին մետաստազը չի ոչնչացվել: Եվ հենց երկրորդի պատճառով է, որ դու, քո զինակից մյուս ընկերները և մնացյալ քաղբանտարկյալները դեռևս ազատության մեջ չեն: Ժիրայր ջան, կարծում եմ՝ տեղյակ ես, որ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն 23 օր: Նա հյուծված է, և պարզ է, որ այդ հյուծվածությունը կարող է խիստ վտանգել նրա առողջությունը: Համացանցում տարածված նրա նկարներն արդեն իսկ լավ տրամադրություն չեն ներշնչում: Մեծապես գնահատելի է Գարեգին Չուգասզյանի անձնազոհությունը ձեր բոլորիդ ազատության համար: Սակայն մի՞թե մարդկային կյանքն այդքան էժան մի բան է՝ այս հանգրվանում զոհ տալու համար: Իսկ հանգրվանը, կրկնում եմ, հետևյալն է. ունենք նոր իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և այս իշխանությունը ամեն օր դժվար քայլերով առաջ է գնում Սերժ Սարգսյանի իշխանության փտած արմատները մեկ-մեկ հողից հանելու համար, որպեսզի նույն այդ հողում մեր երազների երկրի սերմերը ցանի: Եվ այս ճանապարհին պետք չէ, որ մենք զոհեր ունենանք կամ տկար մարմնով զինվորներ: Խնդրում եմ, Ժիրայր, կոչ արա Չուգասզյանին՝ հացադուլը դադարեցնելու: Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է և գուցե իմաստ ունենար, եթե այսօր մենք չունենայինք այն, ինչ ունենք: Իսկ ունենք մի իրավիճակ, որի համար տարիներ շարունակ պայքարել ենք ու վերջապես ձեռք բերել: Ով՝ ով, դու լավ գիտես, վստահ եմ՝ հրաշալի հասկանում ես, թե ինչ է նշանակում պահել դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը: Մեր հակառակորդը, նույն ինքը՝ ՀՀԿ-ն, դեռ իր ազդեցությունն է բանեցնում իր իսկ նշանակած դատավորների, ողջ դատական համակարգի վրա, իսկ գլխավոր դատախազը հայտարարում է, թե երկրում քաղբանտարկյալներ չկան: Եվ այս պայմաններում, ներիր եղբայր, ի՞նչ է պահանջում Գարեգին Չուգասզյանը, ի՞նչ են պահանջում Արշակունյաց պողոտան փակողները: Այս օրերին, երբ նոր իշխանությունն ընդամենը մեկ շաբաթվա կյանք ունի, նման գործողությունները՝ հացադուլը, փողոցներ փակելը, միայն կարող են հարված հասցնել նոր կառավարության մեջքին, ուրիշ ոչինչ:   Մանրամասները՝ aravot.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան Նիկոլը Ծառուկյանի կենդանիներին բառի բուն իմաստով գողացել է․ Արմինե Ադիբեկյան (video) Իսրայելը առաջիկա օրերին Լիբանանին կվերադարձնի օկուպացված տարածքների մի մասը. CNN Թուրքիան շուտով կհայտարարի С-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին Նոր հանգամանքներ․ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խայտառակ հետապնդումները շարունակվում են․Փոստանջյան-Աղեկյան (video) Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ Դու հասկանու՞մ ես՝ Տիգրանաշենը Հայաստանի ինչն է․․․ ուղիղ Նիկոլին այդ հարցը տվեք․ Արամ Սարգսյան (video) «Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am