ԼՂ խնդրի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա: Այս մասին, մարտի 13-ին, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ տեղեկատվական բաժնի հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված խնդիրները։ Քննարկումներ ծավալվեցին Արեւմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում առկա հարցերի եւ դրանց լուծման ուղիների, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության շուրջ։ Մասնակցելով քննարկումներին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է միգրացիոն հոսքերին եւ նշել. «Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականների` այդպիսով հանդիսանալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»։ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը կարեւորել է ահաբեկչության դեմ միասնական պայքարը, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերություններին, կարեւորեց նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ մեկնարկած բանակցությունները՝ ընգծելով, որ նոր համաձայնագիրը կարտացոլի առկա համագործակցության խորությունը եւ արձանագրված արդյունքները։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԺԿ գործընկերներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ շեշտելով, որ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am