Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ այն նշանակված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար

Russia-armenia.info-ի կայքում հրապարակվել է ռազմական փորձագետ Իվան Կռիլովի «Բաքուն ԴԱԻՇ-ի զինյալներին վերավաճառում է ռուսական սպառազինությունը» վերնագրով հոդվածը: «Օրեր առաջ անսպասելի այցով Բաքու ժամանեց (Ռուսաստանի) փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Մամուլում որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա այն մասին, թե հենց ինչն է դրդել Ռոգոզինին՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ռուսական սպառազինության հատուկ արտահանողի ու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների հետ միասին այդքան հանկարծակի այցելել Ադրբեջանի մայրաքաղաք։ Ռուսաստանի փոխվարչապետը բանակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է՝ հիմնական, սակայն չհայտարարված թեմաներից մեկը դարձավ ռուսական զենքը ԴԱԻՇ-ի ձեռքն ընկնելու անթույլատրելիության հարցը։ Սխեման պարզ է. նախ այդ զենքը գնում են Թուրքիայում, իսկ հետո Թուրքիայի միջոցով այն հայտնվում է ահաբեկիչների ձեռքում։ Բնականաբար, մամուլի համար պաշտոնական հաղորդումներում, որոնք առնչվել են Բաքվում Ռոգոզոնի բանակցությունների արդյունքներին, չի շոշափվել ռուսական սպառազինությունը Բաքվի միջոցով ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հարցը։ Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ այն նշանակված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար։ Սակայն Բաքուն լռում է այն մասին, որ այդ զենքի մի մասը հայտնվում է ահաբեկիչների մոտ։ Բացի դրանից՝ Ադրբեջանի գնած զենքի մի շարք համակարգեր, օրինակ, «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերն օգտագործվում են խաղաղ բնակավայրերի դեմ։ Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներն աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ չեն արդարացել ժամանակակից զենքի տրամադրմանն աջակցելու միջոցով Ադրբեջանում իրենց ազդեցությունը մեծացնելու հետ կապված հույսերը։ Բաքուն ակտիվորեն մասնակցում է արևմտյան էներգետիկ բոլոր նախագծերին, որոնք ուղղված են ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության թուլացմանը, իսկ ժամանակին գործը հասցրեց իր տարածքում՝ Գաբալայում, ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի դուրսբերմանը։ Այսօր Ադրբեջանի մոտ 1500 քաղաքացիներ ԴԱԻՇ-ի զինված ջոկատների շարքերում պատերազմում են սիրիական կառավարական զորքերի դեմ։ Timeturk լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանցիները կազմում են «Մահմուտ» ջոկատի քիչ թե շատ մարտունակ մասը և պատերազմում են կառավարական զորքերի դեմ։ Չի բացառվում նաև այն, որ այդ զենքը կարող էր ահաբեկիչների ձեռքում հայտնված լինել նրանց միջոցով։ Բնականաբար, իսլամական պետության զինյալների օգտագործումը կապվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված առաջադրանքների հետ։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ կարող են վերադառնալ՝ արդեն իսկ փոխառելով ահաբեկչական գործունեության մեթոդները, և սկսեն տվյալ զենքը կիրառել իրենց պետությունում։ Ադրբեջանը ներկայումս հատուկ ուշադրության է արժանանում ԴԱԻՇ-ի կողմից։ Ահաբեկչական այդ կազմակերպության հետ Անկարայի կապերի բացահայտման ֆոնին Բաքուն դեռ մնում է ստվերում։ Միևնույն ժամանակ Բաքվի ազգային անվտանգության համակարգում կադրային վերափոխումները նույնպես կապված են եղել ԴԱԻՇ-ի բանդաների անդամներին զենքի մատակարարումների հետ։ Պետք է նկատել, որ ԴԱԻՇ-ի օրական եկամուտը կազմում է մինչև 3 միլիոն դոլար։ Իսկ Բաքվի իշխանությունները սիրում են փողեր։ Պետք է ընդգծել, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են արմատական խմբերը։ «Ենի Մուսավաթի» տեղեկություններով՝ արմատականները, որոնք մեծ ցանց են ստեղծել Սումգայիթում, ձեռնամուխ են եղել զենքի գնումներին։ Չի բացառվում, որ այդ զենքը ռուսական է։ Տվյալ փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան չպետք է զենք մատակարարի Բաքվին։ Համեմատության համար՝ 2010-2014 թվականներին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 4 միլիարդ դոլարի մի շարք խոշոր համաձայնագրեր։ Բաքուն որոշել է գնել սպառազինության լայն շրջանակ. զենիթահրթիռային համալիրներ (S-300, «Տոր»-2ՄԷ), հրետանային ինքնագնաց սարքեր («Մստա-Ս»), ծանր հրնետ համակարգեր («ՏՈՍ-1Ա»), համազարկի ռեակտիվ համակարգեր («Սմերչ»), տանկեր (Տ-90Ս), զրահամեքենաներ և մոտ 100 մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ և այլն։ Սակայն հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան զենք է վերավաճառել ԴԱԻՇ-ին։ Ռուսաստանը պետք է զգուշավոր մոտեցում որդեգրի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Ընթացիկ պայթյունավտանգ իրավիճակում պետք է հարյուր անգամ մտածել և հետո նոր ստորագրել մատակարարման մասին պայմանագիր, քանի որ Բաքվի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը։ Ադրբեջանում զենքի մաքսանենգությունը դարձել է շահութաբեր բիզնես։ Գործարքների ֆինանսական մասն իրականացվում է թուրքական բանկերի միջոցով։ Այնուամենայնիվ, կա ահաբեկիչների խմբի ձերբակալման փաստ, որը զենք է գնել Ադրբեջանում և կարողացել է այնտեղից այն հասցնել ԴԱԻՇ-ի ղեկավարությանը: Դրանից կարելի է եզրակացնել, որ երկրում բավականաչափ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք պատրաստ են աջակցել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին։ Ըստ ամենայնի, Ադրբեջանում զենքի սև շուկան գրավել է ԴԱԻՇ-ի ուշադրությունը։ Ի դեպ, Ադրբեջանում զենքի ապօրինի առևտրի մասնագիտությունը սկիզբ է առել երկրի անկախության առաջին օրերից։ Այն ժամանակ խորհրդային սպառազինության վաճառքը եղել է գերշահութաբեր բիզնես։ Այժմ մարդիկ փորձ են կուտակել ու սկսել են վերավաճառել ռուսական զենքը։ Ակնհայտ է, որ նրա մեծ մասը հայտնվում է սև շուկայում, իսկ ԴԱԻՇ-ի զինյալները շատ պահանջված հաճախորդ են, որը մշտապես ունի բավականաչափ գումար։ Ակնհայտ է, որ Բաքուն չի վերահսկում զենքի առևտրով զբաղվող իր բոլոր քաղաքացիներին, և չկա երաշխիք, որ առանձին գեներալները չեն իրականացնում մահաբեր ապրանքի վաճառքի ամբողջական գործողություններ՝ միայն թե ավելի շատ գումար վաստակեն։ Նման բան արդեն քանիցս գրանցվել է վերջին տասնամյակում։ Իսկ ԴԱԻՇ-ի ղեկավարությունն ունի Բաքվի քաղաքական ղեկավարներին «գնելու» մեծ փորձ։ Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է հաստատել, որ ադրբեջանական ղեկավարությունը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա այդ սպառազինությունն օգտագործում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ մյուս կողմից թուրքական բանկերի միջոցով վերավաճառում է ԴԱԻՇ-ի զինյալներին։ Բայց չէ՞ որ Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն՝ այդ զենքը պետք է ուղղվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, եթե վերջինս հարձակվի Ադրբեջանի վրա։ Այսպես թե այնպես, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ շուտով կճանաչվի որպես ԴԱԻՇ-ի զինյալների համար զենքի մատակարար ու արմատական կազմակերպությունների հովանավոր»»,- գրված է հոդվածում։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am