«Առանցքային չորս ֆիգուրները, որոնց քաջալերում է Սերժ Սարգսյանը, փորձում են կառչել պաշտոններից». Հովսեփ Խուրշուդյան

Արդարադատության հաստատման ճանապարհին որպես հիմնական խոչընդոտ են մնացել ՀՀԿ-ից ժառանգություն մնացած չորս առանցքային ֆիգուրները՝ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի պետը, Հատուկ քննչական ծառայության պետը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Ինչպես այսօր պարզ դարձավ գլխավոր դատախազի հարցազրույցից՝ նա, իսկ ես կարծում եմ նաև մնացած երեքը, չեն պատրաստվում հրաժարական տալ և փորձելու են օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից և դեռ կառչած մնալ իրենց պաշտոններից: Վստահաբար նրանց այդ հարցում քաջալերում է ՀՀԿ-ն և անձամբ Սերժ Սարգսյանը: Ուրեմն առաջարկում եմ իրականացնել «Քնեցրած գործերի արթնացում» օպերացիա: Հայտնի է, որ քննչական մարմիններում առկա են բազմաթիվ քրեական գործեր՝ բացված այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի/օլիգարխիկի հանդեպ, որոնք բացվել են ոչ թե արդարադատության իրականացման նկատառումներով, այլ բացառապես ներկլանային ռազբորկաներում Սերժ Սարգսյանի համար կոմպրոմատների հարուստ բազա կուտակելու: Փաստաբաններին հայտնի են այդ գործերը անուն առ անուն, համար առ համար: Կոչ եմ անում մեր փաստաբաններին սկսել հրապարակ նետել- մամուլում շրջանառել այդ գործերը, թարմացնելով հասարակության հիշողությունը: Դա կարող է հիմք դառնալ գործադիր իշխանության համար հրապարակավ բացատրություն պահանջելու նշածս 4 պաշտոնյաներից առնվազն երեքից թե ինչ պատճառով իրենք չեն ապահովել այդ գործերի լիարժեք և հետևողական քննությունը և մինչև դատարան հասցնելը: Սրա արդյունքում կամ այս պաշտոնյաները պետք է ընթացք տան բոլոր այս գործերին, կամ էլ ընդունեն, որ չեն իրականացնում իրենց պաշտոնական լիազորությունները, ինչն էլ նրանց հրաժարականի համար լավ հիմք կարող է դառնալ: Գրել է Հովսեփ Խուրշուդյանը

դիտվել է 9 անգամ
Լրահոս
COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am