Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավոր Մեսրոպ Մակյանին ներկայացրեց միջնորդություն՝ բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի դիմումը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս կազմակերպելու մասին։
«Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում, որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։
Մամուլի ասուլիսը նախատեսում եմ իմ կալանքի վայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ասուլիսի թեման՝ «Սասնա Ծռերի ապստամբությունը և ապստամբական գործողությունների իրավաչափության հարցը»։ Ասուլիսի օրն ու ժամը կհայտնվի լրացուցիչ, քանի որ կա պատկան մարմինների հետ համաձայնեցնելու խնդիր», - նշել էր Վարուժան Ավետիսյանը իր դիմումի մեջ։
Ի պատասխան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը պատասխանել է, որ այդ մասին որոշումը պետք է կայացնի վարույթն իրականացնող մարմինը՝ այս դեպքում դատարանը։
«Դիմում եմ հայ ժողովրդին, որ այսօր օգնեն դատավոր Մակյանին՝ այսօր ծնվի արդարություն. այն է՝ փակել Արշակունյացին հարակից բոլոր փողոցները: Դիմում եմ Մոնթե Մելքոնյանի դպրոցի աշակերտներին. սիրելի՛ ժողովուրդ, ես իմ որդուն տվել եմ ձեզ, որ մի օր դուք ձեր որդիներին վստահեք մեզ»,- դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին և քաղաքացիներին, ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը: Նա հավելեց, որ «Սասնա ծռեր»-ը փախչելու տեղ և նման նպատակ չունեն:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը