Ինչ թաքցրեց ու լղոզեց Փաշինյանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը շնորհավորել է նրան՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը», - ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: Այս հեռախոսազրույցին զուգահեռ Փաշինյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների թեմայով՝ ուշագրավ ուղերձներ հղելով Թեհրանի ուղղությամբ: Նա նախ ասել է, որ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը ունեն կամք՝ որևէ խնդիր լուծելու, ապա կլուծեն այդ խնդիրը: Տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում այն մթնոլորտը, որն իրականում կա Հայաստան-Իրան հարաբերություններում, համոզված է նա: Փաշինյանը համարում է, որ այս ոլորտում շատ մեծ անելիքներ կան, քանի որ կան նախագծեր, որոնք, չեն իրագործվում, դանդաղ են իրագործվում, կամ իրագործվում են ոչ այն ծավալով, որով կարող են իրագործվել: «Օրինակ` անհասկանալի է Մեղրիի հէկ-ի շինարարության չսկսվելը մինչև այս պահը, չնայած շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է վաղուց: Մեր խնդիրն է էականորեն ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ այդ հարաբերությունների զարգացումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերից», - ասել է նա: Այնուհետև, պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տարանցման մասին հարցին, Փաշինյանն ասել է․ «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»: Նրա խոսքով Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն կա ռազմատեխնիկական, էներգետիկայի, տուրիզմի ասպարեզում: «Մենք հյուս ունենք, որ իրանական ներդրումներ կգան Հայաստան: Մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել և վերացնել ներդրումների այսպիսի հոսքի համար առկա բոլոր խոչընդոտները», - ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ հույս ունի էականորեն մեծացնել գյուղմթերքի, մասնավորապես՝ մսի արտահանումը դեպի Իրանի իսլամական հանրապետություն: «Կարճ ասած՝ շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, և հույս ունենք, որ այդ էներգիան և մղումը բարյացակամորեն կընդունվի Իրանի բարեկամ ժողովրդի և կառավարության կողմից»: Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը Թեհրանին... Իհարկե, այն ամենն ինչ մինչ այժմ էլ հայտարարվել է, բայց մնացել օդում: Բայց այստեղ հետաքրքրական է, որ Փաշինյանը ներկայացնում է բարի ցանկությունները, սակայն չի անկեղծանում, թե ինչու՞ մինչև հիմա ոչ էներգետիկ, ոչ տրանսպորտային ծրագրերը չեն իրականացել: Ո՞վ է մեղավոր, այդ ո՞ր երկրի մենաշնորհային դիրքի պատճառով է այս իրավիճակը հայ-իրանական հարաբերություններում: Պարզ է՝ Ռուսաստանի: Այդ դեպքում ինչու՞ է Փաշինյանը հատուկ շեշտում, թե՝ «պետք չէ մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է...»: Այսինքն, եթե մենաշնորհային դիրքը մենք Ռուսաստանին ենք տվել՝ ինչպե՞ս ենք սկսելու մտածել այլընտրանքների ուղղությամբ, և ոչ միայն մտածել, այլև՝ նախագծեր իրականացնել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am