Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գումարվեց նիստ, որի օրակարգում էր Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն ու Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում:
«ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Դադարեցվեցին նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, որի վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ին էր ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա մանդատը տրվեց ՀՀԿ-ական Հակոբ Գառնիկի Հակոբյանին:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը