Ի՞նչ խնդիրներ ունեն Սարգսյանն ու Պուտինը

Կրեմլում երեկ երեկոյան կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, Կրեմլի հաղորդմամբ, քննարկել են ղարաբաղյան կարգավորումը, ռուս-հայկական համագործակցության կարևորագույն ոլորտները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: Ողջունելով իր հյուրին՝ Պուտինն ասել է․ - «Կարիք չկա մեր երկկողմ հարաբերությունները բնութագրել որպես միջպետական, իրականում դրանք ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Ինձ շատ հաճելի է փաստել դա և նշել, որ մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են»: Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ Պուտինը նշել է․ - «Իհարկե, կան օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսական համագործակցությունը, չնայած մենք հասկանում ենք, որ, ընդհանուր առմամբ կարող ենք բավարարվել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունները»: Ռուսաստանի նախագահը նաև հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում․ - «Ես հույս ունեմ, որ կհաջողվի Ձեզ հետ զրուցել որպես այդ միջազգային կառույցի ղեկավարի, որովհետև հենց նա է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այն բանի համար, որ մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի: Դե իսկ Հայաստանի ներկայացուցիչը այսօր գլխավորում է մեր տնտեսական միավորումը՝ ԵԱՏՄ-ն: Այդ պատճառով էլ մենք խոսելու բան ունենք, և ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»: Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է․ - «Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և հարյուր տոկոսով համաձայն եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Առհասարակ՝ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարվա սկզբին անցած տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա տարվա ուղենիշները ուրվագծելու համար»: Սերժ Սարգսյանը դրական է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմատեխնիկական, թե՛ հումանիտար ոլորտներում և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի նախագահի հետ նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար: «Հանդիսանալով ՀԱՊԿ նախագահող երկիր՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն լուծումների իրականացմանը, որոնք մենք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան հանդիպումների ժամանակ», - նաև ասել է Սարգսյանը, - «Ինչպես դեկտեմբերյան նիստին և իմ մյուս ելույթներում հայտարարվել է՝ մենք աջակցում ենք Ռուսաստանի դիրքորոշմանը Սիրիայի հարցում: Եվ, իհարկե, մենք ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որին դուք հասել եք Միացյալ Նահանգների հետ զինված գործողությունների դադարեցման հարցում»: Ի՞նչ «օբյեկտիվ բնույթի խնդիրներ» կան Հայաստանի ու Ռուսաստանի միջև: Կարելի է ենթադրել, որ դրանք քիչ չեն. Սկսած հայ-ռուսական «գազային» քննարկումները, հայ-իրանական երկաթուղին, գուցե Ղարաբաղի խնդրում որոշակի նոր իրավիճակ է ստեղծվել, և Մոսկվան արդեն չգիտի` Բաքվի՞ն, թե՞ Երևանին առավելապես պաշտպանի: Միգուցե նաև ընդդեմ Թուրքիայի Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման պայմաններում Հայաստանի իշխանությունների կեցվածքը՞ այնքան էլ դուր չի գալիս Մոսկվային... Առհասարակ, տարօրինակ է, երբ վերջին շրջանում աշխարհի տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ իրենց պարտքն են համարում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայի մասին, անընդունելի համարել Բաքվի` ռազմական հռետորաբանությունը, իսկ Պուտինը երբեք հարկ չի համարում պարզ ու հստակ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակից: Ինչու՞... Ո՞վ է խանգարում... Ու այս պայմաններում ուշագրավ է Սերժ Սարգսյանի արձանագրումը, թե Հայաստանն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը Սիրիայի հարցում, ողջունում է այն պայմանավորվածությունը, որին Ռուսաստանը հասել է Միացյալ Նահանգների հետ զինված գործողությունների դադարեցման հարցում: Նախ` Սիրիայում կրակի դադարեցման հասնելուց կողմերը դեռ շատ հեռու են, իսկ Ռուսաստանի դիրքորոշումը` սիրիական խնդրում, մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չի ընկալվում աշխարհում: Հետևաբար, հետաքրքիր է հասկանալ, թե ինչի՞ դիմաց կարող էր Սերժ Սարգսյանը նման դիրքորոշումն արձանագրել... Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am