«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին հեռուստալրագրող, գրող Վահրամ Մարտիրոսյանը հիշում է, որ 90-ականներին ինքը մի հաղորդաշար էր վարում, որը պաշտպանում էր իշխանությանը։ Այժմ նա դա համարում է կոպիտ սխալ։
«Այդ իշխանություններին ես համարում էի հեղափոխական եւ ժողովրդավարական, կոմունիստական, վրեժխնդրական տրամադրություններ ունեցող ուժերի ռեւանշի վտանգ էի տեսնում։ Բոլոր դեպքերում համարում եմ, որ դա սխալ էր։ Իսկ հաղորդաշարեր հեղինակելիս ես ընդհանրապես փորձել եմ արտահայտել հասարակության տրամադրությունները, տեղ տալ քննադատությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ շատ բան է կախված իշխանություններից, որ ճնշում չգործադրի, իսկ լրագրողներն էլ պետք է հասկանան, որ իրենց առաքելությունը անաչառ լուսաբանումն է։
Ինչ վերաբերում է «սեւ ցուցակ»-ներին, ապա Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ ինքը 15 տարի եղել է այդ ցուցակներում։
«Երբեմն, իհարկե, թույլատրվում էր որոշ ալիքներով, որ ինձ հրավիրեն, բայց ես լավ գիտեմ, թե դա ինչ է։ Հիմա ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունն է վերահսկվում, այլեւ բոլորը։ Այդ իմաստով ամբողջական վերանայման խնդիր կա այդ ոլորտում, որը պետք է անեն հանրությունը, իշխանությունը, որպեսզի մի «սրբապատկերը» չփոխարինվի մեկ այլ «սրբապատկերով»։
Միեւնույն ժամանակ այն հանձնաժողովները, որոնք կոչված են այդ դաշտը կարգավորելուն, ձեւավորվել են նախկին իշխանությունների կողմից եւ բավականին ուժեղ ճնշման հետեւանքով։ Այսինքն՝ կա խնդիր այդ հանձնաժողովներն ազատագրելու ճնշումներից եւ ինչ-որ դեպքերում որոշակի մարդկանցից, որոնք այնտեղ ներմուծվել են հատուկ պատվեր կատարելու համար։ Չգիտեմ, սակայն, թե ինչ մեխանիզմներով պետք է դա արվի»,- նշեց նա»։
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը