«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ և շարժական գույք չունի: Փոխարենը հայտարարագրել է փոխառություններ, որոնք 2017թ. վերջին կազմել են 1 միլիոն 427 հազար, 85 հազար 608 և 68 հազար 750 դրամ: Դրամական միջոցներն էլ կազմել են 791 հազար 800 դրամ։ Տարեկան եկամուտները եղել են 7 միլիոն 941 հազար դրամ, որից 6 միլիոն 941 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոնը՝ նվիրատվություն։ Կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես որևէ գույք չի հայտարարագրել։ Ունեցել է փոխառություններ որոնք 2017թ. սկզբին կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ, որից 1 միլիոնը տարվա ընթացքում վերադարձվել են իրեն, արդյունքում՝ տարեվերջին ունեցել է միայն 300 հազար դրամ փոխառություն։ Դրամական միջոցները կազմել են միայն 1.000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որից 3 միլիոն 858 հազար ու 1 միլիոն 725 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 2 միլիոն 700 հազար և 3 միլիոն 462 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճար է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը