Ադրբեջանի Յարդըմլինի շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում` սահմանային անցակետի տարածքում, կանխվել է պետական սահմանի խախտման փորձը, հաղորդում է trend.az-ը:
Ադրբեջանական գործակալության հաղորդման համաձայն՝ 04:10-ին հայտնաբերվել է 8-10 մարդուց բաղկացած խումբ, որը փորձել է Իրանի կողմից հատել Ադրբեջանի հետ սահմանը:
Խմբի անդամներն անտեսել են կանգ առնելու կոչերն ու նախազգուշական կրակոցները և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են սահմանը խախտողներից 5-ը, ևս 2-ը ձերբակալվել են: Դեպքի վայր ժամանած ռազմական բժիշկները չեն կարողացել փրկել վիրավորներին:
Իրավախախտների թվում են եղել Բանգլադեշի քաղաքացիներն ու նրանց ուղեկիցները, ովքեր զինված էին: Դեպքի վայրի քննության ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտներ և Browning ապրանքանիշի ատրճանակ:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը