ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց .««Զիբիլիքսի» գործով բոլոր փաստերը ներկայացվել են դատախազություն, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, ինչի դեմ գործն այժմ դատարանում է: Այսինքն` այդ հանցագործությունը, որ զանգվածային բնույթ է կրել Երևան քաղաքում, կոծկվել է»:
«Զիբիլիքսի» գործով Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է նախաքննություն: Իսկ «կոռեկտ չէ կոծկել դեպքի հանգամանքները» արտահայտությունները «անհիմն» մեղադրանք են,ասաց Արթուր Դավթյանը:
Ըստ նրա` նախաքննության պրոցեսը կարելի է պատկերացնել անվերջանալի պրոցես, բայց պետք է նայել, թե իրականացված գործողությունները որքանով են անհրաժեշտ:
Նա կաևորեց ապահովելն անհրաժեշտ բոլոր իրավունքները և նշեց, որ Մարուքյանը կարողացել է բողոքարկել, ծանոթանալ ամբողջական նյութերին, իսկ մի քանի օր առաջ դատարանի որոշմամբ խախտում է հայտնաբերվել, որը վերացվել է:
Է.Մարուքյանը խորհուրդ տվեց «Զիբիլիքսի» բողոքը կարդալ. «Մարդիկ, որ ընտրակեղծարարությամբ են զբաղվել, պատասխանատվության չեն ենթարկվել: Դրա համար մենք ձեզ մեղադրում ենք»:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը