SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խմբի կողմից տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Վ.-ն է, ում կյանքը Էրեբունու բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել։ Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից հիվանդանոց են մեկնել օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Կարեն Վ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը դանակով հարվածել է իր կրծքավանդակին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը