Կառավարության կազմն արդեն ամբողջությամբ փոփոխված է, նախարարական պորտֆելները՝ զբաղեցված։ Ինչպե՞ս են ազդելու կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները քաղաքացիական ծառայողների վրա։ Արդյոք նորանշանակ նախարարները կաշխատե՞ն հին աշխատակազմերի հետ, թե՝ կամաց դուրս կմղվեն նաեւ քաղծառայողները։ Կադրային փոփոխությունների մեխանիզմները տարբեր են, սակայն օրենքը պաշտպանում է քաղծառայողի իրավունքները։ Փորձեցինք դա պարզել Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանից։
– Պարոն Բադալյան, կառավարության փոփոխությունները, նախարարների նոր նշանակումներն ինչպե՞ս կարող են ազդել քաղծառայողների վրա։
– Եթե քաղծառայողները պրոֆեսիոնալ են, արդյունավետ են, ազնիվ են եւ իրենց տեղերում աշխատում են, ապա օրենքով պաշտպանված են։
– Ենթադրենք՝ նոր նախարարը չի ցանկանում աշխատել նախկին նախարարի աշխատակազմի ղեկավարի հետ, նրան կարող է ասել՝ դիմում գրիր եւ հեռացիր։
– Կարող է ասել, եւ էն աշխատակազմի ղեկավարը, որը սուսուփուս դիմում կգրի ու կհեռանա, դա արդեն իր խնդիրն է։ Հակառակ պարագայում՝ նրանք պետք է ունենան ազատման համար համարժեք եւ բավարար հիմքեր, որից հետո միայն Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում կարող է տրվել աշխատանքից ազատելու համաձայնություն կամ ոչ։
– Այնուամենայնիվ, եթե քաղծառայողին հաջողվի մնալ իր պաշտոնին, ապա վերադասի հետ կարող է լարված հարաբերություններ ունենալ եւ, ի վերջո, հեռանալ այդ պաշտոնից։ Այս դեպքում ինչպե՞ս կարող է քաղծառայողը պաշտպանված լինել։
– Դե գիտեք՝ դա անձնային որոշակի հատկանիշներով է պայմանավորված, դրա համար ես իմ պատասխանի մեջ նշեցի։ Եթե պրոֆեսիոնալ է, ապա ոչ մի նոր նախարար պրոֆեսիոնալ մարդուն հենց այնպես չի ասի՝ չեմ ուզում քեզ հետ աշխատել։ Ես դա շատ դժվար եմ պատկերացնում, որովհետեւ մենք կադրերի առատություն չունենք մեր երկրում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը