Ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական. Սոֆյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով ար դեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլո վակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ: «Փաստ»-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունը նրան գրավել է, քանի որ տարիքի բերումով աճել է նաև իրեն շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած պահանջմունքը, գիտակցականության մակարդակը, ինչպես նաև իրականության հետ հաշվի նստելու «ստիպված» լինելու հանգամանքը:

«Ավելի երիտասարդ տարիքում, երբ ուզում ես իրականությունից փախչել և «չտեսնել» այն մինուսները, որոնք չես ուզում տեսնել, քաղաքականությունը չի հետաքրքրում Բայց գալիս է մի տարիք, որ այդ ամեն ինչն այլևս չնկատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև քննադատելի է»,- ասաց Ս. Պողոսյանը: «Ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական» Նրա կարծիքով կարծրատիպը, թե դերասան-դերասանուհիները կամ ճանաչված մարդիկ ավելի ապահովված կյանքով են ապրում, չի համապատասխանում իրականությանը: Նրանք էլ, ինչպես սովորական մարդիք նույն հոգսերն ունեն: «Մեր երկրում ապրող բոլոր մարդկանց խնդիրներն էլ մինչ օրս նույնն են եղել, բայց կարծում եմ, որ այսուհետ մեր երկրում միայն դրական իրադարձություններ պետք է լինեն: Նշեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մասնակցել եմ բոլոր բողոքի ակցիաներին և բարձրաձայնել եմ իմ դժգոհության մասին: Երբեք չեմ առաջնորդվել նրանով, որ եթե հայտնի մարդ է, ուրեմն պետք է նաև լռի: Եվ, բարեբախտաբար, ես միշտ կարողացել եմ պահել իմ ներքին անկախու թյունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ինձ ստիպել լռել կամ ասել այն, ինչ ես չեմ ուզում: Նախկին դիկտատուրայի բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ մշակույթի ներկայացուցիչներից շատերը, զոհ գնալով այդ ամենին, ստիպված կամ կամավոր կերպով չեն կարողացել խույս տալ այդ ամենից և դարձել են այդ համակարգի մի մասնիկը: Իհարկե, այդ համակարգի մեջ չմտնելը կամ այն շրջանցելը շատ դժվարություններ է առաջացնում և ստիպում է ավելի բարդ շղթայական ուղի անցնել: Ուստի, ստիպված, շատերը համակերպվում են այդ խաղի կանոններին և սկսում են նույն խաղի կանոններով առաջ շարժվել: Համակեպվելն ինձ հա մար միշտ ավելի դժվար է եղել: Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական: Բայց ես միշտ ընտրում եմ ավելի բարդ, բայց ճիշտ ճանապարհը, քան հեշտը և հասանելին»,- ասաց Ս. Պողոսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 227 անգամ
Լրահոս
««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am