Շիրակի պետական համալսարանում առկա խնդիրներին լուծում տալու համար կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ՇՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
«Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Հայաստանի բուհերից մեկի ներքին խնդիրները», - նշեց Ա. Հարությունյանը։
«Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Սահակ Մինասյանի տեղակալ Երվանդ Սերոբյանը»,- հայտարարեց Արայիկ Հարությոնյանը:
«Կողմերի լարվածությունը հանդարտեցնելու համար սա ամենատրամաբանական և ճիշտ լուծումն է: Ես պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արեցի այսուհետ իրավիճակը չսրել»,- շարունակեց նախարարը:
Վերջինը նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին առաջարկել է համալսարանից հեռացված երկու դասախոսներին առաջիկայում վերականգնել, եթե, իհարկե, դրա հնարավորությունը կա և նոր հունով սկսել աշխատել: «Ես կարծում եմ խնդիրներն այդպես պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների ճանապարհով, պետք է հաշվի առնել, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց ամեն ինչ պետք է օրենքի դաշտում լինի»,- եզրափակեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կրկին կայցելի Գյումրի՝ հանդիպումներ կունենա ուսանողների և դասախոսների հետ:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը