Ոչինչ, որ ինքը դարձավ «նյու-Սերժ»՝ իր կառավարության մեջ ներառելով օլիգարխիկ ԲՀԿ-ին ու տաշտապաշտ ՀՅԴ-ին

Հայաստանը թևակոխում է բավականին բարդ փուլ: Եվ որքան հեղափոխության իրական մոդերատորները, կատարողները կարողացան առաջին փուլում չցուցանել բուն նպատակները, երկրորդ փուլը, այսպես ասած, լյուստրացիոն է լինելու՝ թե՛ ներքին, թե՛ արտքաղաքական խաղի իմաստով։ Աշխարհաքաղաքական գործընթացները կրկին ընթանում են Հայաստանի քթի տակ՝ Իրանում և Սիրիայում, և երկար խաղալ գորգի տակ չի ստացվելու։ Խաղը բարդ է բոլոր առումներով։ Հայաստանը կարող է այս խաղից դուրս գալ և՛ հաղթած, և՛ շատ բան կորցրած։ Դիտարկենք երկու տարբերակն էլ։ Լավագույնը Հայաստանի համար այն կլինի, որ, որպես քաղաքակրթական, աշխարհաքաղաքական «կենտրոն», կարողանա հաշտարարի-բուֆերի դեր ստանձնել բոլոր կողմերի միջև։ Հնարավո՞ր է։ Ինչու՞ ոչ. եթե հաշվի առնենք, որ Հայաստանը վերջին օրերին ցուցանեց, որ կրկին դառնում է ժողովրդավարական կղզյակ, ու որ փողոցից պալատ գնացած լիդերի հետևում կանգնած է ժողովուրդ։ Եվ շատ բան կախված է լիդերի որակային հատկանիշներից, խաղալու կարողություններից։ Ասենք նաև՝ պլան «ա»-ն Նիկոլ Փաշինյանը կատարեց անթերի՝ զարմացնելով բոլորին, այդ թվում և իրեն չընդունող ուժերին, անհատներին։ Պլան «բ»-ում, սակայն, նա թողել է արդեն իսկ լրջագույն կիքսեր, և դա վերաբերում է ոչ միայն կառավարական ամառանոց «հապշտապ» տեղափոխվելուն, երկու պաշտոնավայրերում աշխատելու լեթարգիային, պալատական «հաճույքներից» ռելաքսով օգտվելու նրա «կարողունակություններին», կադրային հարցերում թույլ տված կազուսներին, որոնք վերադարձելիության ներուժով արդեն իսկ հարվածում են իր իսկ իմիջին, իր իսկ հռչակած՝ «քաղաքականությունը պետք է լինի բարոյական» հավաստումներին։ ՈՒ թե անկեղծ՝ այդ ոչինչ, որ նա անմիջապես իր քիմքը հարմարեցրեց պալատին, ոչինչ, որ կառավարության կառուցվածքային որևէ փոփոխություն չցանկացավ իրականացնել, որովհետև այդքան նախարար իսկապես պետք չէ այս երկրին. ոչինչ, որ ինքը դարձավ «նյու-Սերժ»՝ իր կառավարության մեջ ներառելով օլիգարխիկ ԲՀԿ-ին ու տաշտապաշտ ՀՅԴ-ին։ Սրանք խնդիրներ են, որոնց անունից, ճիշտ է, նա ինքը ելավ պայքարի ու դարձավ «հարյուրմեկերորդ Սալիերին»։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել։ Առաջինն առնչվում է ղարաբաղյան խնդրին, Արցախում տված ասուլիսում հնչեցրած մտքերին... Ձգենք պաուզան՝ պատասխանելու այս պահին օդում եղած հարցին. ինքը նոր է ստանձնել պաշտոնը, ինչու՞ եք ինչ-ինչ բաներ սպասում նրանից։ Այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի ասել` ես խնդրի մանրամասներին ու նրբություններին չեմ տիրապետում, կանդրադառնամ դրանց ավելի հանգամանալից ու ավելի ուշ, երբ ամբողջական փաթեթին կտիրապետեմ։ Եվ կամ՝ եթե ինքը իրեն ժողովրդով «նշանակում» է վարչապետ, չէ՞ որ պետք է անպայմանորեն Ղարաբաղի խնդրի ծրագիր-իմացությամբ հայտ ևս ներկայացներ, չէ՞ որ երկրի բոլոր երեք ղեկավարների համար էլ այդ խնդիրը եղել է աքիլլեսյան գարշապար՝ գերտերությունների հետ հարաբերություններում՝ իշխանություն կորցնելու հզոր պատրվակ։ Ասել ենք՝ ղարաբաղյան խնդրում, ինչպես իր երիտասարդները, այնպես էլ նորընտիր վարչապետը դիլետանտություն դրսևորեցին. ի մասնավորի խաղաղապահների, Հայաստանը որպես հակամարտության կողմ դիտարկելու և մի շարք այլ հարցադրումների մասով։ Հաջորդ անթույլատրելիությունը. Նիկոլ Փաշինյանը, որին մենք, բոլոր դեպքերում, հիշում ենք ԵԱՏՄ-ին դեմ քվեարկած պատգամավորների թվում... Ձգենք դարձյալ պաուզան. կարող ենք նաև հասկանալ արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին, որն իր այդ սկզբունքները «խաթարեց» հանուն պետության՝ որդեգրելով այն նույն քաղաքականությունը, որի իրականացնողներին, ի դեպ, նա հրաժարական էր պարտադրել։ Բայց գնալ հասնել Սոչի՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից րոպեներ առաջ ասել «Կեցցե Ռուսաստանը», որքանո՞վ է պետականամետ, որքանո՞վ՝ դիվանագիտական, որքանո՞վ՝ արժանապատիվ, հավասարակշիռ, հարիր լիբերալ որևէ մեկին։ Եվ վերջապես. որքանո՞վ է տեղին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այս ծանր ժամանակահատվածում այդպիսի բան ասելը. նման բան իրենց թույլ կտայի՞ն Նազարբաևը, Լուկաշենկոն... Հիմա ի՞նչ, ԱՄՆ՝ Լոս Անջելես, գնալիս էլ ասելու ենք «կեցցե Ամերիկա՞ն»... Կարմեն ԴԱՎԹՅԱՆ irates.am

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am