Բաց նամակ՝ ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վալերիյ Օսիպյանին.
Հարգելի´ պարոն Օսիպյան
2017 թվականի սեպետեմբերից 25-ից մենք պայքարում ենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, սակայն իրավապահ մարմինները 8 ամիս շարունակ անտեսել են մեր և զանգվածային լրատվության միջոցների` հանցակազմ պարունակող հրապարակումները:
Ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ապրում ենք արդեն Նոր Հայաստանում, և ՀՀԿ-ական ռեկտորի ապօրինությունների դեմ մեր պայքարը նոր ուժով և հաստատակամությամբ ենք շարունակում:
2018 թվականի մայիսի 11-ին ԶԼՄ-ները հաղորդում տարածեցին այն մասին, որ «Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»: Մայիսի 12-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ մենք գրավոր հաղորդում ենք տվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնին:
Պարոն Օսիպյան, խնդրում ենք Ձեզ հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս խնդիրն անձամբ պահել Ձեր վերահսկողության տակ` ապահովելով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:
Շիրակի պետական համալսարանից ապօրինաբար ազատված նախկին դասախոսներ`
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան
14.05.2018
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը