Առողջապահության նորանշանակ նախարարի առաջին հանդիպումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։ Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել անձնակզմին համատեղ անցած ճանապարհի, իրականացվող ծրագրերի համար` մաղթելով աշխատանքային հետագա հաջողություններ։ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես առողջապահության նախարարության և կառավարության շահերով` ուղղված բնակչության առողջության պահպանմանը։ «Քաղաքական իրողություններ են փոխվել, ինչը հնարավորություն կտա աշխատելու բացառապես հանուն երկրի, հանուն ոլորտի զարգացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վաղը նոր եկող մարդկանց հետ որևէ խնդիր չունենանք»,-ասել է առողջապահության նախարարը` հավելելով, որ ոլորտի քաղաքականություն մշակող այս կառույցը նաև պետք է հանդես գա համակարգին աջակցողի դերում։ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը շարունակվելու և զարգանալու են։ Այն ծրագրերը, որոնք թերություներ ունեն կամ շտկումների անհրաժեշտություն կա, կվերանայվեն, գուցե և դադարեցվեն։ Նախարարը նշել է նաև նոր ծրագրեր մեկնարկելու մասին։ Առօրյա աշխատանքում Արսեն Թորոսյանը բոլորից ակնկալում է լիովին նոր մոտեցում և նոր աշխատելաոճ։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am