ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանն այսօր՝ մայիսի 14-ին, հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին:
Իր խոսքում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են եւ գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել վերջին 18 ամիսների ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Սուրեն Կարայանը:
Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը