Մի շարք նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մտադրության մասին

Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է նախարարներ Սերգո Կարապետյանի և Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում: «Սիրելիներս, ես շատ ուրախ եմ, որ տրվել էր հնարավորություն ձեզ հետ աշխատելու համար։ Դա մեծ պատիվ է ինձ համար։ Վստահ եմ շարունակելու ենք համագործակցությունը: Շնորհակալություն։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում»,- գրել է Անի Սմբատյանը։ Աշխատանքից ազատվելու մասին է հայտարարել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է վերջին 4 տարիների ընթացքում: «Իմ շատ սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ վերջին չորս տարիների համագործակցության համար: Ես այն գնահատում եմ շատ արդյունավետ։ Հույս ունեմ, որ այս գնահատականը փոխադարձ է: Համենայնդեպս, ես այդ համոզման եմ, ինչի հիմքը մեր համատեղ աշխատանքի ընթացքում Ձեզանից շատ շատերի համառությունն ու հետևողականությունն է, որը երբեք չանցավ փոխադարձ հարգանքի սահմանը: Ես վստահ եմ, որ Ձեր հետ համագործակցության միջոցով մենք կարողացել ենք իրազեկել մեր համաքաղաքացիներին, օգնել նրանց, որպեսզի արդյունավետ կերպով իրացնեն իրենց իրավունքները:Շնորհակալ եմ արդեն նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ում հետ աշխատելու տարիներին ես շատ բան եմ սովորել: Շնորհակալ եմ նախարարության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, աշխատակազմի ղեկավարից մինչև փոխնախարար, բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում:Բոլորիդ շատ սիրում եմ և մաղթում եմ լավ տրամադրություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դանիելյանը: Աշխատանքը չի շարունակի նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, ով իր պարտականությունները ստանձնել է 1.5 տարի առաջ, երբ նախարարի պաշտոնը ստանձնեց արդեն նախկին Սուրեն Կարայանը: «Առաջին անգամ չգիտեմ, թե ոնց սկսեմ տեքստս՝ ի տարբերություն վերջին մեկ ու կես տարում գրված տասնյակ մամուլի հաղորդագրությունների: Երևի թե սկսեմ շնորհակալությունից բոլոր լրագրող գործընկերներիս, որոնց հետ աշխատելը թեև ամենահեշտ գործերից մեկը չէ, բայց ամենահետաքրքիրն է, ու ինչպես կասի մեր սերունդը, Challenging: Շնորհակալ եմ էն լրագրողներից, որոնք փորձում էին տնտեսության ոչ այդքան հեշտ ոլորտը լուսաբանել հետարքրքությամբ, շնորհակալ եմ մասնագիտացված տնտեսական լրագրողներից, ումից ինքս լիքը բան սովորեցի այս ընթացքում։ Փորձել եմ ձեզ հետ լինել մաքսիմալ օպերատիվ, հասանելի ու արդյունավետ։ Շնորհակալ եմ ամենախուճուճ անունը կրող, բայց ամենահարազատ ու պրոֆեսիոնալ նախարարության բոլոր աշխատակիցներին, ում կյանքն էդքան կերել եմ: Լրատվական թիմ ջան, շնորհակալ եմ, որ դիմացել եք, ընդունել եք, երևի սիրել եք ու հետս աննորմալ ռիթմը կիսել եք:  Ու վերջապես շնորհակալ եմ էն պետական գործչին, ով ինձ վստահեց էս գործը՝ չնայած շատ երիտասարդ տարիքիս: Աշխատանքի օրոք ղեկավարի մասին անձնական կարծիք հայտնելը կոռեկտ չէ ու օբյեկտիվ չէ։ Հիմա էլ օբյեկտիվ չի լինի, բայց կլինի անկեղծ։ Մարդ, որ մեր երկրի անկախությունից ի վեր բարեխղճորեն աշխատել է պետական համակարգում ու վերջին երկու տարում էլ ՝ տարիների ընթացքում կուտակված փորձը, գիտելիքները և հմտությունները էդքան մեծ նվիրվածությամբ ու եռանդով ներդրել տնտեսությունը զարգացնելու գործում։ Նախարար, որի հետ ողջ թիմը կիսել է օր-օրի ավելի բարելավվող տնտեսական ցուցանիշների շուրջ ոգևորվածությունը։ Նախարար, որ ամենադրական իմաստով հանգիստ չէր տալիս գործարարներին ու նախանձելի էնտուզիազմով հետամուտ էր լինում բիզնեսի ամեն մի ծրագրին։ Նախարար, ում անցկացրած բանակցությունները դպրոց են։ Ղեկավար, ում հետ աշխատանքից ամեն օր ավելի հոգնած էիր վերադառնում տուն, բայց հաջորդ օրն էլ ավելի մոտիվացված գալիս աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն նախարար»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը: Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի  խոսնակի պաշտոնը մինչ այս պահը թափուր է:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video) «Սևանը, Ջերմուկը կորցնելու եք․․․ հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է»․ թեժ իրավիճակ (video) Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am