ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նախկինում եղել է Հատուկ քննչական ծառայության քննիչ։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Հակոբյանին նախարար նշանակելու վերաբերյալ։ Հակոբյանը նախարար է նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով։
Աշոտ Սուրիկի Հակոբյան
Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ, ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում:
Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ:
2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ:
2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:
2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ:
2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:
1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաև տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը