Դադարեք պահանջել կին նախարարներ որպես գլխաքանակի հարց

Հրանտ Տէր-Աբրահամեանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երբ ասում եք՝ կին նախարարներ չկան, լավ կլինի մի քանի հատ լինեն և այլն, չե՞ք զգում մոտեցման վուլգարությունը: Ստացվում է կինն առարկա է, որը հատով ենք հաշվում: Կլինի մի քանի կին նախարար, ու մենք գոհ կլինենք, կանանց հարցը կլուծվի: Քանակով, հատով: Սովետում էդ քվոտաներից կար: Ասենք՝ պիտի լինեին կթվորուհի պատգամավորներ և այլն: Չգիտեմ՝ որքանով էր էդ մեթոդով կանանց դերն իրոք բարձրանում: ՀՀԿ-ի կառավարության մեջ էլ կանայք կային: Համարում էիք, որ լուծվա՞ծ է հարցը: Ի՞նչ է նշանակում ընդհանրապես կին նախարար, երբ շեշտը կնոջ վրա է: Նշանակում է՝ մարդու մեջ սեռն եք շեշտում, այլ ոչ թե մարդ լինելը: Կինը, սիրելիներս, մարդ է: Տղամարդ-կին հարաբերություններում կան սեռեր: Իսկ դրանից դուրս ու մանավանդ գործում կան մարդիկ, այլ ոչ թե սեռեր: Հայաստանում լինելու են և՛ կին նախարարներ, և՛ կին վարչապետներ: Բայց ոչ թե որովոհետև կին են, այլ որովհետև համապատասխան որակներ կրող մարդիկ են: Հ.Գ. Ես քաղաքական հարցերով մի քանի հոգի ունեմ, ում հետ գրեթե միշտ խորհդակցում եմ, ում կարծիքը լսում եմ, հաշվի եմ առնում, ու սեփական դիրքորոշումներս ճշտում: Գրեթե բոլորը երիտասարդ կանայք են: Հատուկ չեմ արել, էդպես ստացվել է բնականից: Չեմ նայել՝ կին են, թե տղամարդ: Նայել եմ՝ խելքին մոտ են ասածները, թե չէ: Կանայք ունեն վերլուծական ուղեղ ու շատ ուշադիր են: Տղերքը շատ են տարված իրանք իրանց անձով ու կարծեցյալ կամ իրական գիտելիքներով: Դադարեք պահանջել կին նախարարներ որպես գլխաքանակի հարց ու կունենաք այն, ինչ պահանջում եք՝ առանց ֆորմալ պահանջը դնելու:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am