Մշակույթի նախարարության աշխատակիցները պետության հաշվին արտասահման են մեկնել հանգստի

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ մշակույթի նախարարությունում եւ պետբյուջեի միջոցների վատնման բազմաթիվ փաստեր հայտնաբերել։ Տեսչության հաշվետվության համաձայն՝ մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացված գումարների հաշվին վճարվել են կատարողի գրասենյակի վարձակալության վճարները, որպես տրանսպորտային ծախսեր ներկայացվել է կատարողի կողմից ամբողջ տարին տաքսի ծառայությունից օգտվելու, անհատ անձանցից ավտոմեքենաներ վարձակալելու, բենզին ձեռք բերելու եւ միջոցառման հետ կապ չունեցող այլ ծախսեր: ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով, առանց ՀՀ վարչապետի որոշումների՝ նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի եւ տեղակալների) մեկնել են արտասահման գործուղումների, որոնց վճարված գործուղման գումարը կազմել է 33 մլն 411.6 հազար դրամ: Բազմաթիվ մշակութային միջոցառումների գծով պայմանագրերի կատարման ժամկետներն ավարտվել են, սակայն կատարողների կողմից ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելու կամ առանց պատշաճ փաստաթղթերի հիմնավորումներ ներկայացնելու արդյունքում վճարված 335 մլն 801.7 հազար դրամը թողնվել է՝ որպես դեբիտորական պարտք: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցառումների անցկացման համար հատկացված գումարների ծախսման ընթացքում հաշվետվություններում ավելի ծախսեր են ներկայացվել, ֆինանսավորվել են այնպիսի ծախսեր, որոնք որեւէ իրավական ակտով նախատեսված չեն եւ հաշվարկներով չեն հիմնավորվել, թույլ են տրվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին մշակութային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների հավելագրումներ: Փաստացի ծախսերի համեմատությամբ պետբյուջեից ավելի ֆինանսավորումների փաստեր են բացահայտվել նաեւ «Գրադարանային ծառայություններ», «Թանգարանային ծառայություններ», «Թատերական ներկայացումներ» եւ «Երաժշտարվեստի եւ պարարվեստի համերգներ» ծրագրերի գծով։ «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրով մեկ դեպքով պաշտոնական պատվիրակության հյուրերի թվի՝ 89 անձ, համեմատությամբ՝ ճաշկերույթին մասնակցած անձանց թիվը հաշվետությամբ ներկայացվել է գրեթե 2 անգամ ավելի՝ 170 անձ: Մեկ այլ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված մեկ անձի համար սահմանված մինչեւ 12500.0 դրամի փոխարեն՝ պաշտոնական ճաշկերույթի համար մեկ անձի հաշվով վճարվել է 25500 դրամ կամ կրկնակի ավելի: Արդյունքում ավելի գումար է վճարվել 1 մլն 755.0 հազար դրամի չափով: ՖՆ տեսչությունն իր հաշվետվությունում մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ թերությունները վերացնելու ուղղությամբ, նաեւ առաջարկել ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջե»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am