Խայտառակություն է. Ազատ Արշակյանը մանրամասնեց

«Ընտրական օրենսգրքի ներկայացված տարբերակը հակաժողովրդավարական է: Նույնիսկ գործող ընտրական օրենսգիրքն ավելի ժողովրդավարական էր, քան այս առաջարկվող տարբերակը»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրուցում անդրադառնալով ընտրական օրենսգրքի նոր նախագծին ասաց ԳԽ նախկին պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Ազատ Արշակյանն ընդգծում է, որ նախորդ ընտրական օրենսգրքում տեղ էին գտել բազմաթիվ թերություններ,սակայն այս օրենգրքում շեղումներն ավելի ցայտուն են.«Մեծամասնականով անցնում էին օլիգարխիան, քրեական հեղինակությունները, որը ավելի լավ էր և ապաքաղաքականացնում էր մեծամասնական երևույթը: Այն ժամանակ 40 տոկոսն էր մեծամասնականով անցնում, բայց հիմա տոկոսը բարձրացել է: Հայտարարվում է, որ համամասնական կարգով է անցնելու ամբողջ ընտրությունը, այսինքն` Հայաստանի հանրապետությունով մեկ ընտրական տարածք է հայտարարվում և բազմաթիվ ցուցակներ են ի հայտ գալիս: Մեր հանրապետության ունեցած փորձը ցույց է տալիս, որ չենք կարող հսկել մեծամասնական ընտրակարգը»: Քաղաքական գործիչը նկատում է, որ պետք է փոփոխություններ կատարվեին կուսակցությունների մասին օրենքում`կուսակցությունների խոշորացման նպատակով.«Այսինքն պետք է կուսակցությունները ապահովեին իրենց մասնաճյուղերի ներկայությունը ընտրական տեղամասերում,պետք է դա գրանցի Արդարադատության նախարարությունը կամ մեկ այլ պետական մարմին: Այս օրենքը կա, բայց իրավունք չկա պարզելու` քանի՞ մարդ կա տվյալ կուսակցությունում: Սա պետք է արվի, որ մարդ-կուսակցությունները միավորվեն և դառնան մեկ կուսակցություն: Նաև պետք է  լինի կուսակցությունների ֆինանսատնտեսական գրանցում: Այսինքն` գրանցվեն բոլոր անդամավճարները և դա ֆիքսվի հարկային դաշտում: Այստեղից կերևա կուսակցությունները չգրանցված միջոցներին են տնօրինում, թե` ոչ: Նման կուսակցությունները պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Այս հանգամանքը կարևոր է նրանով, որպիսի մեծահարուստ անհատները չկարողանան ունենալ իրենց կուսակցությունը և դրանով ընտրութան մասնակցեն»,-ասում է Ազատ Արշակյանը: Արշակյանի խոսքով` ընտրությունների մասին օրենքում պետք է ամրագրվի, որ եթե ընտրակեղծիք է արվել կոնկրետ կուսակցության օգտին, ապա այդ կուսակցությունը պետք է զրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից: «Այս պայմաններում իշխանություն-ընդդիմություն իրավունքները հավասարվում են և հեշտանում է դիտորդների գործը»,-ընդգծում է Ազատ Արշակյանը: Արշակյանը առաջարկում է ընտարխախտումներ իրականացնող անձանց պատժել քրեական հանցագործությանը համարժեք հոդվածով, քանի որ սա ժողովրդավարության դեմ իրականացվող հանցագործություն է: «Ընտրվելուց հետո, եթե որևէ խմբակցություն կայուն մեծամասնություն չի ունենում, ապա առաջին երկու տեղերը  գրաված կուսակցությունները մեխանիկորեն դաշինք են կազմում և ձևավորում են կառավարություն: Ստացվում է, որ փոքրամասնությունը ձևավորում է կառավարություն, իսկ մյուս կուսակցությունները զրկվում են: Դրանում է խայտառակությունը»,-եզրափակեց Ազատ Արշակյանը: Լ.Ղազարյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am