Նախադեպեր չստեղծենք

Հրապարակը իր խմբագրականում գրում է. Այս համատարած հեղափոխականության օրերին դժվար է ողջամիտ խոսք ասել ու լսված լինել, առավել եւս՝ հասկացված։ Բայց մեր գործը մենք մշտապես արել ենք՝ առանց հաշվի առնելու դրական կամ բացասական արձագանքները։ Եվ ինչպես նախկինում ենք գրել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական իշխանության սխալների, թերությունների մասին, նույնկերպ պատրաստվում ենք գրել նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղպայմանագրի», իսկ հետագայում՝ բոլոր հաջորդ վարչապետների ու իշխող կուսակցությունների մասին։ Առհասարակ՝ մամուլի եւ մտավորականների դերը ոչ թե իշխանություններին ծափ տալն է, ամբոխահաճո ելույթներ ունենալը, այլ նկատելը, արձանագրելը, մատնացույց անելը, նախազգուշացնելն ու ահազանգելը։ Իսկ վտանգավոր տենդենցներ այսօր՝ ինչքան ուզեք։ Մենք, թվում է, կարեւոր, բեկումնային գործ արեցինք՝ իր հավերժացումը հանգամանորեն նախապատրաստող իշխանություններին ասացինք, որ պետք է հեռանաք։ Կարեւոր չէ, որ 2017-ին մենք ձեզ ձայն ենք տվել, իսկ 2015-ին համաձայնել ենք ձեր ներկայացրած Սահմանադրության հետ, եկել է ժամը հեռացումի, քանզի այդպիսին է ժողովրդի կամքը եւ արդարության հրամայականը։

 Մենք դա արեցինք, եւ փառք ու պատիվ մեզ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց դա կարող էր լինել մեկանգամյա փրկություն, առանձնահատուկ իրավիճակ՝ երբ ոչ թե ընտրությամբ, այլ փողոց ելած մարդկանց ըմբոստության արդյունքում վերականգնվեց արդարությունը։
Մինչդեռ դրան հաջորդող դեպքերը ցույց են տալիս, որ այդ գործողությունը շարունակական լինելու վտանգ է իր մեջ պարունակում։ Հիմա ցանկացած կոլեկտիվ ու մարդկանց խումբ մտմտում է՝ ինչպես ազատվել անցանկալի «շեֆից», ՀՀԿ-ական ղեկավարից՝ անկախ նրանից, թե այդ անձն ինչպիսի ղեկավար է, ընտրվե՞լ է, թե՞ նշանակվել։ Իսկ դա անարխիայի, կամայականության ճանապարհն է։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am