Ինչու Պուտինն այդքան շտապ շնորհավորեց Փաշինյանին. Մոսկվայից ցնծության տարափ էր

Երեկ, երբ ԱԺ-ում քվեարկությունից քիչ անց, երբ դեռ նույնիսկ չկար Հայաստանի նախագահի հրամանագիրը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու վերաբերյալ՝ Կրեմլի կայքում հայտնվեց Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագիրը, որում Պուտինը շնորհավորել էր Փաշինյանին: Դրանում ասվում էր. «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, միութենական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ Պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերական փոխգործունեության ամրապնդմանը»,- ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Այսօր արդեն կայացել է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցը: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջը: «Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում»,- նշված է հաղորդագրությունում։ Կառավարության կայքէջը նաև փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Երեկ, առհասարակ, Մոսկվայից ստացվող հեռագրերի պակաս չզգացվեց: Պուտինին հաջորդեց հայտարարությունների տարափ Ռուսաստանից: Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի մայիսի 14-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին. «Այո, մենք ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը, որը, անկասկած,շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Պեսկովը նշել է, որ նման միջոցառումներում, որպես կանոն, տեղի են ունենում երկկողմ շփումներ: Նա հույս է հայտնել, որ ով էլ ներկայացնի Հայաստանը, այդ շփումները կլինեն: Ի դեպ, ըստ ամենայնի, ոչ պատահաբար, Պեսկովը երեկ նաև անդրադարձել է Հայաստանում աղմուկ բարձրացրած ռուս մեկնաբան Միխայիլ Լեոնտևի հայտարարություններին: Կրեմլում անհաջող և անտեղի են համարել լրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը՝ կապված Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ հայտարարությունը չունի և չի կարող ունենալ ոչ մի ընդհանուր բան Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ. «Այն նաև ընդհանուր ոչ մի բան չունի և չի կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացումների հետ, որոնք պատմականորեն տածում է Ռուսաստանը հայ ժողովրդի նկատմամբ»: Պեսկովը հավելել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել նման հայտարարությունների վրա: Երեկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Դմիտրի Մեդվեդևը: «Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից», - ասված է Մեդվեդևի ուղերձում: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ՌԴ կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է. «Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված է: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմանը: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին»: Այնուհետև հերթը՝ ՀԱՊԿ-ինն էր: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հույս Է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: «Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»,-ասված Է Խաչատուրովի հայտարարության մեջ: ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել Է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը և համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները: Հաջորդ շնորհավորողը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն էր: «Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանը», նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով. «Հայաստանը ԵԱՏՄ ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է»: Ռուսաստանում, ինչպես նկատում ենք, այսպես ասած՝ «շնչակտուր» սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուն: Իհարկե, Պուտինը, մշտապես այդպես է վարվել՝ առաջինը շնորհավորելով Հայաստանի ղեկավարություններին: Նա այդպես վարվեց նաև մեկ ամիս առաջ՝ շնորհավորելով Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակվելու առիթով: Բայց հիմա իրավիճակը լիովին տարբեր էր: Իշխանությունից Սերժ Սարգսյանը հեռացավ, ընդ որում, դրանից հետո Մոսկվան բավական զուսպ հետևում էր հայաստանյան իրադարձություններին, կարծես, չցանկանալով խառնվել: Մոսկվայի շտապողականությունը կարող է երկու բան նշանակել: Առաջինը՝ Մոսկվան հայաստանյան իրադարձություններից որոշակի անակնկալի եկած՝ ցույց է տալիս, որ խնդիր չի տեսնում Հայաստանի նոր վարչապետի հետ աշխատելու առումով, այսինքն՝ «երդում» չէր տվել, որ բացառապես Սերժ Սարգսյանին է համարում Հայաստանի տերն ու տիրակալը: Ասել է թե՝ Մոսկվան նաև Նիկոլ Փաշինյանից է ակնկալում Ռուսաստանին հավատարմություն, այդ իսկ պատճառով շտապեց առաջինը շնորհավորել նրան: Իսկ երկրորդ տարբերակը, որքան էլ դավադրության տեսությանը մոտ լինի, դա այն է, որ Պուտինի արագ շնորհավորանքն ապացուցեց, որ իրականում Մոսկվայի համար որևէ անակնկալ բան Հայաստանում տեղի չէր ունեցել՝ Սերժ Սարգսյանի հեռացմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am