Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում

Այսօր՝ մայիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Եղիպատրուշ գյուղի բնակիչներն արգելել են, որպեսզի ծանր տեխնիկան շարունակի աշխատանքներ կատարել Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի՝ Եղիպատրուշի վարչական տարածքում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Կապի և տրանսպորտի նախարարությունն ու «Հայավտոճան»-ը Ճանշինի հետ գյուղ մտնող ճանապարհն ամբողջովին հիմնանորոգել են։ 30 տարուց ավելի մարդաբոյ փոսերով էինք գյուղ մտնում, դուրս գալիս։ Ավտոմեքենաները կոտրվում էին, շտապօգնությունն անգամ գյուղ գալու համար 1 ժամ էր պահանջվում, իսկ հիմա, երբ ճանապարհն ամբողջովին դարձել է իդեալական, հաշված րոպեների ընթացքում կարողանում ենք ազատ տեղաշարժվել։ Արդեն մի քանի օր է՝ ինչ-որ մարդիկ փորձում են ծանր տեխնիկաներով աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում ճանապարհի հերն անիծվում է։ Տրակտորների՝ գործի դնելու արդյունքում ճանապարհների եզրերին հսկայական փոսեր են առաջացել։ Պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի հետամուտ լինեն և արգելեն ծանր տեխնիկայի շահագործումը նշված հատվածներում։ Հակառակ դեպքում կարճ ժամանակ անց նորից կունենանք վատ, մարդաբոյ փոսեր հիշեցնող ճանապարհներ»։ Գյուղացիների մի մասը նշում էին, որ այդ ամենի ետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկի Կարեն» մականվամբ։ Մի մասը նշում էին, որ նրա ցուցումով է «ավիրվում» ճանապարհը, մի մասն էլ նշում էին, որ նրա գիտությամբ։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am