Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Գարո Փայլանը և Սելինա Դողանը շնորհավորանքներ են հղել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները գրառումներ են կատարել թվիթերյան միկրոբլոգերում:
«Հայ ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում: Շնորհավորում եմ»,- գրել է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը:
Իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը նշել է. «Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կանցնեն համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Փոփոխության և ժողովրդավարության՝ ժողովրդի պահանջի դիմաց որևէ ուժ չի կարող կանգ առնել: Շնորհավոր այս պահանջի համար պայքարի առաջնորդների և ժողովրդի հաղթանակը»։Պատգամավորը գրառման վերջում թողել է «Կեցցե Հայաստանը» հաշթագը:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը