ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 22-ամյա վարորդը Toyota-ով բախվում է Suzuki-ին և կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ Երևանում մայիսի 5-ին տեղի ունեցած ավտովթարից, երբ Toyota Corolla մակնիշի 66 TM 661 համարանիշի ավտոմեքենան բախվում է ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող Suzuki մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մուրադյանը, Ծ. Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցների՝ Կիլիկիա թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկին իր վարած Toyota մակնիշի 66 TM 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Suzuki մակնիշի 35 OF 993 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողերը՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել Ա. Նազարյանը: Մինչ դեպքի վայրում հետաքննիչն ու ճանապարհային ոստիկանները իրենց գործողություններն էին կատարում, դեպքի վայր էր ժամանել մի հաստափոր տղամարդ, ով փորձել էր ոստիկաններին համոզել, որպեսզի Toyota-ն տուգանային հրապարակ չտեղափոխվի և ճանապարհային ոստիկանները մոռանային Toyota-ի մասնակցութամբ վթարի մասին: Հաստափոր քաղաքացին, երբ տեսել էր, որ վթարը տեսանկարահանվում է, սկսե էր քթի տակ անհոդաբաշխ արտահայտություններ անել և սպառնացել էր, որ եթե վթարի մասին նյութ հրապարակվի, ինքը հաշվեհարդար է տեսնելու: Նա հայհոյանքներ տալով սկսել էր մեղադրել լրագրողներին՝ երկիրը քանդելու, մարդկանց դժբախտություններում ուրախանալու մեջ: Հետաքննիչ Ա. Բաբիկյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Հաստափոր քաղաքացու կատարած արարքը, ով խոչընդոտել էր լրագրողի աշխատանքն ու սպառնալիքներ տվել, ոստիկանությունն ու դատախազությունը պետք է ընդունեն որպես հաղորդագրություն՝ հանցագործության մասին, և կատարեին հետաքննություն, հակառակ դեպքում, եթե նրանք իրավական ընթացք չտան այդ քաղաքացու կողմից լրագրողի աշխատանքների խոչընդոտելուն, ապա կստացվի, որ իրավապահ համակարգը աչք է փակում նման «տզրուկների» գործողությունների դեմ: Ի դեպ, դեպքի վայրում հավաքված մի քանի հոգին էլ նշել էին, որ այդ տղամարդը ավելի շատ նեղսրտել էր այն բանի համար, որ վթարված ավտոմեքենան տեսանկարահանվում է, քանի որ իր հետ եկած մի քանի ջահելների հետ նա խոսել էր՝ ասելով. «Մեքենան տանենք արհեստավորի մոտ, դզել-փչել տանք, թազի տակ՝ իբր չխփված ավտոմեքենա, ծախենք, գնա»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am