Հայաստանում շատ Նիկոլներ կան, ասում է Նիկոլ Փաշինյանի հայրը. hetq.am (տեսանյութ)

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, ապրում է իր ծննդավայր Իջևանում, սակայնվարչապետի ընտրության առիթով Երևանում էր՝ որդու տանը: Այսօր «Հետք»-ի նկարահանող խումբը զրուցել է Վովա Փաշինյանի հետ։   -Պարո՛ն Փաշինյան, Դուք երեք որդի ունեք՝ Արտակ, Արմեն և Նիկոլ, ինչո՞ւ է երեք որդիների մեջ Նիկոլի անուննայդքան տարբերվող: -Անկեղծորեն ասած` ես չեմ որոշել, մայրիկս է որոշել: Երբ Նիկոլը ծնվեց, ես Իջևանում չէի, և մայրիկս որոշել է ամուսնու անունը դնի, հայրս գնացել է պատերազմ, երբ ես մեկ տարեկան չորս ամսական էի, և չի վերադարձել: Մայրիկս էլ որոշել է՝ Նիկոլ դնի, եկա, իմացա, շատ ուրախացա, որ հորս անունն է դրել: 1988 թվականին շարժման բուռն ժամանակներում Նիկոլն ընդամենը 13 տարեկան էր և շատ էր խանդավառվել, որ վերջապես հայ ժողովուրդն ուզում է անկախություն ձեռք բերի: Իջևանի մշակույթի տան դիմաց միշտ հանրահավաքներ էին լինում, ինքն անպայման պետք է մասնակցեր, հաճախ հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և այդ հանրահավաքների ժամանակ ժողովրդի համար կարդում էր, ժողովուրդն էլ շատ լավ ընդունում էր: Նույնիսկ հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը կոմերիտականներին կոչ արեց կոմերիտական տոմսերը հավաքեն ու դնեն աստիճանների վրա, թողնեն մնա: Ու, իրոք, այդպես էլ արեցին երեխաները: Հետո սկսեց կոմունիստների վերաբերյալ շատ սուր հոդվածներ գրել, դպրոցի պատերի վրա փակցնել, ուսուցիչները եկան դիրեկտորին բողոքեցին, տնօրենն էլ ինձ ասաց: Ես կանչեցի Նիկոլին, ասեցի՝ Նիկո՛լ ջան, տենց բաներ մի՛ արա, չի կարելի, բայց իրենը, մեկ է, շարունակեց: -Ձեր որդին ՀՀ վարչապետն է, ի՞նչ ապրումներ ունեք: -Չափից դուրս շատ եմ մտահոգ, որովհետև շատ եմ վախենում երեխուս մի վնաս հասցնեն, շատ դժվար ու ծանր է լինելու, ինչո՞ւ, առաջինը, որ երկիրը քայքայել են, հասցրել են անդունդի եզրին, գործազրկությունը, արտագաղթը, համատարած աղքատությունը…. Ինչ ուժ, ինչ իմաստություն պետք է ունենա, որ կարողանա այդ բոլորը վերականգնել: Իհարկե, ժողովուրդը շատ խանդավառված է, բայց ժողովուրդը նաև շատ արագ փոփոխությունների է սպասում, իսկ այդ դժվար գործը կարճ ժամանակում իր ավարտին հասցնելը շատ ծանր ու դժվար է լինելու, դրա համար ես մտահոգ եմ: -Հաշվի առնելով նախորդ շարժումների ավարտը, մի քանի չստացված փորձերը՝ լավատեսություն ունեի՞ք, որ այս անգամ շարժումը հաջողություն է ունենալու: -Նախ` ես ընդհանրապես իր հետ քաղաքական հարցերով չեմ զրուցել, չեմ միջամտել իր գործերին, հեռվից դիտել եմ, մտածել եմ` ոնց կավարտվի, ինչ կլինի, անընդհատ Աստված էի կանչում՝ ինչ էլ լինի մեր ժողովրդի արյունը չթափեն: 2008 թվականի մարտի 1-ը հիշելով, որ ես էլ անմիջական այդ պահին ներկա եմ եղել գիշեր-ցերեկ… Այդ մտքից ուղղակի սարսափում էի, որովհետև ես գիտեի, որ սրանք ամեն ինչի ընդունակ են: -Ի՞նչ փոխվեց 2018-ին, որ ժողովուրդն առանց կաշկանդվելու աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը: -Ինչպես ասում են՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, այլևս տեղ չկար դիմանալու, մի ինչ-որ շարժիչ ուժ էր պետք այս ժողովրդին, որ ոտքի կանգնի: Այս սարսափելի վիճակն ինչքա՞ն կարելի էր համբերել ու տանել: -Պարոն Փաշինյանը միշտ քննադատական ելույթներով է հանդես եկել` թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես լրագրող իր հոդվածներով: Դուք այդ քննադատություններն ինչպե՞ս եք ընդունել, չե՞ք վախեցել, չե՞ք ասել՝ ա՛յ Նիկոլ ջան, հերիք է, բա քեզ պե՞տք է, նման խոսքեր չե՞ք ասել: Երբեք, որովհետև երբ Նիկոլը գալիս էր Իջևան, ես մենակ մի բանի մասին էի մտածում՝ քաղաքական որևէ թեմայի շուրջ չզրուցել իր հետ, մտածում էի անընդհատ, որ էրեխես մի քիչ հանգստանա, օդափոխվի, ներվերը մի քիչ հանգստանա։ -Ռուսական РБК լրավամիջոցին տված հարցազրույցում Դուք ասել էիք, որ Հայաստանում է´լ ավելի խելոք մարդիկկան, ովքեր կարող են երկրի առաջին դեմքը լինել: -Լրագրողը հարց տվեց, թե Դուք ուզո՞ւմ եք, որ անպայման Նիկոլը լինի վարչապետ, ճիշտն ասած` ես պատասխանեցի, որ Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի՞ Նիկոլ է ընդամենը, շատ Նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի: -Նիկոլ Փաշինյանը խառնվածքով ավելի շատ Ձե՞զ է նման, թե՞ մայրիկին: -Ավելի շատ իմ մայրիկին, որովհետև իմ մայրիկն է պահել Նիկոլին, Նիկոլը մայրիկիս այնքան էր սիրում՝ չափ ու սահման չկար: -Հնարավո՞ր է ընտանիքով Երևան տեղափոխվեք: -Երբեք, ես իմ Իջևանը կյանքում չեմ թողնի: -Ի՞նչ զգացողություններ ունի վարչապետի հայրը: -Նախկինի պես, ոնց որ մինչև վարչապետ դառնալն էր, նույն վիճակն էլ ինձ մոտ մնում է: Ես տենց չեմ ուրախացել, չեմ վեր թռել, որ տեսե՛ք՝ իմ որդին երկրի ղեկավարն է: Ինչ-որ մեկը պետք է երկիրը ղեկավարի: Կարևորը, որ լավ մարդ ղեկավարի, իր ժողովրդին, երկիրը սիրող մարդ լինի: -Երբ որևէ մեկը բարձր պաշտոն է ստանում, շատ են խոսում, որ հիմա ազգականները նույնպես պաշտոններ կստանան: Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը բարեկամներին պաշտոններ կտա՞: -Երբեք, Նիկոլ Փաշինյանը, լինի բարեկամ, իշխանամետ, թե ընդդիմադիր, խելացի, պրոֆեսիոնալ մարդկանց պետք է փնտրի, այդպես էլ, համոզված եմ, կանի: Երբեք տարբերություն չի դնի, որ էս մեկը հորեղբորս տղեն է, մյուսը հորքուրիս թոռն է և այլն, և այլն: Հանկարծ, եթե սխալվի այդպիսի բան անի, ես ինձ շատ խիստ վիրավորված կզգամ: -Մեկ-երկու կարևոր խնդիր, որ կցանկանայիք առաջնահերթ լուծեր Ձեր որդու ղեկավարած կառավարությունը: -Առաջին հերթին մեր երկրի պաշտպանունակության բարձրացումն եմ համարում առաջնահերթ, երկրորդ՝ երկրում պետք է հաստատվի արդարություն, որ բոլորն օրենքի առաջ հավասար լինեն, ընտրյալներ չլինեն: Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am