Նա ցուցարար էր, իսկ այժմ Հայաստանի վարչապետ.Համաշխարհային մամուլը` Հայաստանի նոր վարչապետի ընտրության մասին

Համաշխարհային մամուլն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանում ընթացող զարգացումներն ու ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նշանակումը վարչապետի պաշտոնում հայտնվել են արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում: Հայաստանյան զարգացումների վերաբերյալ ծավալուն հրապարակումներով են հանդես եկել բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներ:
Ամերիկյան «Los Angeles Times»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով, որը ընդգրկում էր քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվես բարձրաձայնելու երկրում առկա քաղաքական խնդիրների վերաբերյալ ու հասնելու իշխանության խաղաղ փոխանցմանը: Իր հերթին ֆրանսիական «France 24» լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի ընտրությամբ հեռացվեց 1999 թվականից իշխանության եկած քաղաքական վերնախավը: Ըստ լրատվամիջոցի, Փաշինյանի գլխավորած բողոքի շարժումը հանրության ուշադրությունը կենտրոնացրեց երկրում տիրող կոռումպացված համակարգի վրա: Նա ցուցարար էր, իսկ այժմ Հայաստանի վարչապետ: Ահա այսպես է իր հերթին վերնագրել «New York Times»-ը ծավալուն իր հրապարակումը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի ու վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Պարբերականն ընդգծում է, որ Փաշինյանը մշտապես պայքարել է կոռուպցիայի դեմ, որի արդյունքում դեռևս 1995 թվականին հեռացվել համալսարանից: New York Times մեջբերում է Փաշինյանի մոտեցումը տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ եթե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղի ունեցածը նման է հրաշքի, ապա Փաշինյանի գնահատմամբ այն 20 տարի առաջ մեկնարկած իր ընտրած ուղու գագաթնակետն է: «Euronews»-ը ևս անդրադարձել է վարչապետ Փաշինյանի նշանակմանը՝ իր հրապարակումը սկսելով նորընտիր վարչապետի ծննդավայր Իջևանի ու նրա արմատների մասին կարճ տեղեկությամբ: Լրատվամիջոցն ընդգծում է, որ պաշտոնաթող ուսուցիչ Վովայի որդի Նիկոլի ի հայտ գալը հայկական քաղաքական օլիմպոսում նշանավորում է հետխորհրդային վերնախավի արատավոր գործունեության դադարեցում: Euronews-ը դիտարկում է այս նշանակումը որպես Հայաստանին տրված հնարավորություն: Եվրոպական մեկ այլ լրատվամիջոց էլ՝ գերմանական «Deutsche Welle»-ին, իր ծավալուն հոդվածը թավշյա հեղափոխության ու նրա առաջնորդի մասին վերնագրել է հարցադրմամբ , թե արդյոք նորանշանակ վարչապետին կհաջողվի լուծել մարդկանց մտահոգող խնդիրները: Թերթն անդրադառնում է երկրում առկա ծանր սոցիալական վիճակին՝ մեջբերելով հասարակ քաղաքացիների պատմությունները, ուր ասվում է, որ քաղաքացիների համար այս բողոքի ցույցերի հիմնական նպատակը ոչ թե ընդդիմության առաջնորդի իշխանության գալն էր, այլ մարդկանց մոտ կորսված հույսի արթնացումը դեպի իրենց ապագան:
 Բրիտանական «The Independent» պարբերականն էլ իր հերթին տարբերակում է հայկական «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը հետխորհրդային այլ քաղաքական ճգնաժամերից, քանի որ նորընտիր վարչապետը խոստանում է պահպանել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա բոլոր համաձայնությունները, ներառյալ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ներքաղաքական տեսանկյունից, ըստ բրիտանական պարբերականի, Փաշինյանին սպասում է դժվարին պայքար երկրի տնտեսականն և քաղաքական ոլորտում արմատացած հին կարգերի կողմնակիցների դեմ:
Վերոհիշյալ հրապարակումներից զատ Հայաստանում նոր իշխանությունների ձևավորմանն ու նորընտիր վարչապետի նշանակմանն անդրադարձել են բազմաթիվ այլ համաշխարհային մամուլի միջոցների, ներառյալ Bloomberg-ը, Al Jazeera-ն, Reuters-ը, CBS-ը, The Huffington Post- ն ու այլ լրատվամիջոցներ:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am