ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանի ուշագրավ հայտարարությունը

ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վաղվա վարչապետի ընտրությանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը խորհրդարանում տեղի կունենա ՀՀ Վարչապետի ընտրությունը, որով հույս ունեմ վերջապես կհանգուցալուծվի վերջին շրջանում հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Քանի որ ժողովրդի կողմից ունեմ մանդատ և մասնակից եմ լինելու այս կարևոր, գուցե նաև ճակատագրական պրոցեսին, մինչև քվեարկելը, պարտքս եմ համարում հանրայնացնել այս հարցի շուրջ տեսակետս և հետևաբար քվեարկության որոշումս: Մեր նորանկախ հանրապետության 30 տարիների պատմության ընթացքում մենք հասցրել ենք տեսնել ու հաղթահարել ամենատարբեր քաղաքական ճգնաժամեր: Դրանք որքան էլ եղել են ցավալի, որքան էլ խանգարել են մեր զարգացմանն ու կայացմանը, միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ դրանք համարել ենք օրինաչափ, հասկացել ենք, որ համաշխարհային պատմության մեջ, քաղաքակրթական զարգացման տեսանկյունից մենք ևս բացառություն չենք: Տեսել ենք պետություններ և ժողովուրդներ, ովքեր մեզ հետ զուգահեռաբար անցել են միևնույն ճանապարհով: Մեզ համեմատելով նրանց հետ որոշ դեպքերում նախանձել ենք, որոշ դեպքերում էլ դաժան և քայքայիչ հետևանքներ տեսնելով փառք ենք տվել մեր օրվան ու կարգավիճակին: Այո, ինչ խոսք տարբերվել ենք բոլորից մեր խնդիրներով, բնական աղետ տեսնելու ճակատագրով,այլ է եղել մեր աշխարհագրական դիրքը, այլ են հարևանների հետ ունեցած մարտահրավերները: Մեր երկրի անցած ուղուն ու զարգացմանը գնահատական տալուց առաջ պետք է վերլուծել արտաքին պատճառները, մեզանից անկախ տեղի ունեցող իրողությունները և ինչ խոսք նաև բացառապես մեզանից կախված հանգամանքները: Այսօր վստահ կարող եմ ասել կանգնած ենք վերջին տարբերակի առաջ: Մեզանից է կախված ամեն բան: Ժողովրդական շարժումը բացի նրանից, որ ի ցույց հանեց հասարակության մեջ տիրող դժգոհության աստիճանը միևնույն ժամանակ իր ժողովրդավարական ձևաչափով նպաստեց մեր երկրի վարկանիշի բարձրացմանն աշխարհում: Սրա մասին ես գրել էի իմ նախորդ հրապարակման մեջ՝ ապրիլի 26-ին: Այժմ ժամանակն է այն նյութականացնել: Պարզից էլ պարզ է, որ ժողովրդավարական նվաճումները խանդ և անհանգստություն են պատճառում շատերին, անգամ բարեկամներին: Դրա տակ կա քաղաքական, աշխարհքաղաքական դրդապատճառ: Բայց ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր ապագայի ճանապարհը: Այսօր ունենք հնարավորություն աշխարհին ներկայանալ նորովի, նոր էջից: Արտաքին քաղաքականության առումով ստեղծվել է օրակարգ առաջարկելու իրավիճակ: Դրա համար այսօր, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնության, ցույց տալով բոլորին, որ ազգային արժեքները ամեն ինչից վեր դասելը լոկ խոսքեր չեն: Պատմության մեջ միշտ էլ հասարակական բողոքի հսկա ալիքը իր ճանապարհին սրբել և զրոյացրել է այն բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին, նաև նրանց ովքեր հայրենանպաստ գործունեություն են ծավալել: Ցավոք շատ բաներ չեմ կարող բարձրաձայնել, և այս պահին բարոյական էլ չեմ համարում: Մայիսի 1-ին ես ընտություն եմ կատարել թիմային որոշման արդյունքում: Այդ օրը ես բարոյապես սխալ եմ համարել նման արտակարգ իրավիճակում դավաճանել կուսակցությանը, նաև հասկացել եմ, որ ապագայում դեռ կա փակուղի չմտնելու հնարավորություն։ Այս անգամ արդյունք չարձանագրելու պարագայում մենք կկորցնեք ժամանակ, մենք՝ բոլորս միասին, գուցե կրենք նաև անդառնալի հետևանքներ: Մեր պետությունն ու անկախությունը ձեռք ենք բերել արյան գնով, մեր տղաների արիության շնորհիվ, նրանց կորստի ցավով։ Ցավ որի միջով անցել եմ անձամբ իմ ընտանիքի հետ միասին: Իմ ողջ գիտակից կյանքում, պետական կառավարման մեջ աշխատելիս, ներդրել եմ կարողություններիս առավելագույնը: Դավթաշեն թաղամասը, որտեղ ապրել եմ, ղեկավարել եմ, այնուհետև ներկայացրել եմ ԱԺ-ում, համարել եմ հայրենիքիս մի փոքր մասը, ամեն ինչ արել և ապագայում էլ անելու եմ, որ այն լինի օրինակելի և լավագույնը: Բարձր եմ գնահատել մարդու կեցությունն ու արժանապատվությունը, միասնության մեջ եմ տեսել մեր հաջողության գրավականը և ապագայում էլ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընտանիքի որդեգրած բարոյական սկզբունքներին: Աստված մեզ հետ, փառք մեր միասնությանն ու հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի, հանուն մեր փոքր, բայց ՄԵՐ ու հզոր ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am