Փորձ է արվում մեր մեջ վեճ փնտրել. Մարուքյանը` Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց,որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի շտապում խոսել, թե կառավարությունում ինչ տեղեր կարող է իրեն բաժին ընկնել Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո: Նա  կոչ արեց սպասել ընտրություններին, որից հետո Փաշինյանը կահավաքի կառավարություն։ Ելք դաշինքը կա, և դրա ապագայի վերաբերյալ այս պահին քննարկումներ չկան: Մենք միշտ ասել ենք, որ անձերի դեմ պայքարով ոչինչ չի փոխվի,անդրադառնալով ՔՊ-ի վերաբերյալ իրենց քննադատություններին, այս մասին նշեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավորը: Նրա խոսքով, այժմ շատ կարևոր է շարունակությունը: «Մենք մտնում ենք մի ավելի բարդ փուլ: Ով նախաձեռնել է, ով կազմակերպել է, ով հավատացել է դրան, նա էլ պետք է լինի վարչապետ: Դա և հնարավորություն է, և պատասխանատվություն»,- նշեց նա: Մարուքյանը նկատեց, որ իրենք ի սկզբանե փողոցում չէին, որովհետև պնդում էին, թե պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ՝ համակարգի դեմ։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ նրան փորձեց փոխարինել Կարեն Կարապետյանը, դա արդեն համակարգային հարց դարձավ։ «Երբ դարձավ համակարգային պայքար, մենք եղանք փողոցում։ Մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, ես չէի ցանականա դրա մասին խոսել, որովհետև ինչ արել ենք, բոլորը տեսել են», – հավելեց նա՝ ընդգծելով, որ իրենք մեղավորություն չեն զգում, որովհետև մենակ չեն թողել Փաշինյանին և ինչ պայմանավորվածություն ունեցել են մինչ այս պահը, բոլորը կյանքի են կոչվել։ Փորձ է արվում մեր մեջ վեճ փնտրել,ասաց Մարուքյանը` Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am