Թոհուբոհ Հայաստանի հարևանի շուրջ

ԱՄՆ-ը հաստատում է Իրանի հասցեին Իսրայելի մեղադրանքները Հարևան Իրանի շուրջ վերջին մի քանի օրերին ուշագրավ պրոցեսներ ընթացան: ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր քայլերի դիմեցին Թեհրանի ուղղությամբ: Նախ՝ ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց 100 հազար փաստաթղթի առկայության մասին, որոնք ապացուցում են, որ միջուկային ծրագիրը ներառել է «Ամադ» կոչվող գաղտնի ռազմական նախագիծը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ միջուկային ծրագրի՝ Իրանի հետ գործարքը երաշխիքներ չի տալիս, որ երկիրը միջուկային զենք չի ունենալու։ Պոմպեոն հաղորդեց, որ Էր–Ռիյադում, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ–Ջուբեյրի հետ բանակցությունների ժամանակ, կողմերը քննարկել են Իրանը, Սիրիան, Յեմենը և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունները։ «Արտաքին գործերի նախարարը գիտի, որ Սաուդյան Արաբիայի անվտանգությունը ԱՄՆ–ի համար առաջնահերթություն է։ Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը մեր սաուդյան գործընկերների հետ՝ այդ երկրի անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար։ Դա իհարկե սկսվում է Իրանից», ասել է Պոմպեոն։ Նրա խոսքերով՝ Իրանը «մի ամբողջ տարածաշրջան է ապակայունացնում»։ Պոմպեոն կրկին մեղադրել է Թեհրանին՝ ահաբեկիչներին սատարելու, Յեմենում հուսիտներին զինելու և կիբերգրոհներ իրականացնելու համար։ Պոմպեոն պարզաբանել է, որ Իրանի հետ գործարքը «նրա ներկայիս տեսքով նման երաշխիքներ չի տալիս»։ «Մենք շարունակելու ենք աշխատել մեր եվրոպացի դաշնակիցների հետ այդ գործարքն ուղղելու ուղղությամբ, բայց եթե դա չստացվի, նախագահը հայտարարել է, որ դուրս կգա գործարքից»,– ընդգծել է նա։ ԱՄՆ-ն վաղուց էր տեղյակ, որ Իրանը միջուկային զենք է մշակում՝ ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել է Իսրայելը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Twitter-ի էջում։ «Իրանի՝ միջուկային զենք մշակելու հետ կապված Իսրայելի հայտարարությունների մասին։ Այդ փաստերը համընկնում են նրանց հետ, ինչի մասին Միացյալ Նահանգները վաղուց գիտեր։ Իրանը միջուկային զենք մշակելու լիովին գաղտնի համակարգ ունի, որը նա փորձեց, բայց չկարողացավ թաքցնել աշխարհից ու սեփական ժողովրդից»,-ասվում է հաղորդագրությունում։ Իսրայելը մեղադրել է Իրանին՝ միջուկային ծրագրի վերաբերյալ ստի մեջ Ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մամլո ասուլիսի ժամանակ մեղադրել է Իրանին «իր միջուկային ծրագրի վերաբերյալ ստի մեջ»։ «Իրանի առաջնորդները բազմիցս հերքել են միջուկային զենքի առկայությունը։ Այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ մի բան ասեմ. Իրանը ստել է», ասել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետի խոսքերով՝ 2015-ին, միջուկային գործարքը կնքելուց հետո, իրանական կողմն ակտիվացրել է ջանքերը, որպեսզի թաքցնի իր գաղտնի փաստաթղթերը, իսկ 2017 թվականին միջուկային զենքի մասին տեղեկություններով ֆայլերը տեղափոխել և թաքցրել են Թեհրանում։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանը շարունակում է պահել և ընդլայնել գիտելիքները միջուկային զենքի բնագավառում՝ հետագա օգտագործման համար։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հանրային մամլո ասուլիսի ժամանակ Նեթանյահուն, Իրանի մասին զեկույցի ժամանակ, սլայդերից մեկի վրա սխալմամբ ցուցադրել է անգլիական թերթի հոդվածի լուսանկարը՝ Հարավային Աֆրիկային միջուկային զենք վաճառելու Իսրայելի փորձի մասին։ Պաշտոնական Թել–Ավիվը, սակայն, հրապարակայնորեն չի հայտարարում իր երկրում միջուկային ռումբի առկայության կամ բացակայության մասին։ ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը հաստատում է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր ունի։ Սպիտակ տանը հայտարարել են, որ այդ տեղեկությունը «նոր և համոզիչ մանրամասներ» է ներկայացնում Թեհրանի՝ միջուկային զենք մշակելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարել են, որ անհրաժեշտ է Իրանի՝ միջուկային գործարքին հետևելու անկախ ստուգում անցկացնել։ Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Բրիտանիան երբեք միամիտ չի եղել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, և ԱԷՄԳ-ի ստուգումները մեծ նշանակություն ունեն՝ դրա՝ խաղաղ նպատակներով օգտագործումն ապահովելու համար։ «Մենք երբեք միամիտ չեն եղել Իրանի և նրա միջուկային նկրտումների նկատմամբ։ Հենց այդ պատճառով Իրանի հետ միջուկային գործարքի հետ համաձայնեցված ԱՄԷԳ-ի ստուգումը միջազգային միջուկային գործարքների պատմության շրջանակում ամենալայներից և հուսալիներից է»,-հայտարարել է նա։ Նեթանյահուն «նողկալի ստախոս է», պնդում է Թեհրանը Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին «նողկալի ստախոս» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը հայտարարել էր, որ Թեհրանն գաղտնի միջուկային ծրագիր, որը թաքցրել է միջազգային հանրությունից ։ Նշվում է, որ Նեթանյահուի միջուկային բացահայտումներն արվել են այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է վերջնական որոշում կայացնել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ համաձայնագիրը չի բխում ԱՄՆ շահերից։ Միջուկային գործարքից դուրս գալու հետ կապված՝ ԱՄՆ-ն որոշում կկայացնի մայիսի 12-ին։ Իրանի իշխանությունները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ստախոս են անվանում՝ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի մասին իսրայելական հետախուզության տվյալների վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։ Իրանի ԱԳ ներկայացուցիչ Բաղրամ Հասեմին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հասցեին հնչած մեղադրանքները «ծեծված, ամոթալի և անօգուտ են»։ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն ասել է, որ Իսրայելի հայտարարությունները Թրամփի՝ միջուկային գործարքից դուրս գալու որոշման վրա ազդելու փորձ են։ Նրա խոսքով՝ ներկայացված վկայությունները հին մեղադրանքների կրկնությունն են, և ԱԷՄԳ-ն արդեն վաղուց զբաղվել է դրանցով։ ԱԷՄԳ-ն, իր հերթին, չի մեկնաբանել Իսրայելի հայտարարությունները՝ հղում անելով 2015-ին պատրաստված հաշվետվությանը։ Դրանում ասվում է, որ 2009-ին Իրանում միջուկային զենքի ոչ մի վկայություն չի հայտնաբերվել։ Հայտարարությանն արձագանքելով՝ ԱՄՆ-ն նախ ասել է, որ ինքը ևս վստահ է, որ Իրանն ընդհատակյա միջուկային ծրագիր ունի։ Սակայն ԱՄՆ-ի այս հայտարարությունը շտկվել է։ ԱՄՆ-ի նոր հայտարարությունում ասվում է, որ Իրանն ունեցել է միջուկային ծրագիր։ Եվրոպան չի հավատում շոուին Իրանական IRNA պետական գործակալությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի կապակցությամբ հոդված է հրապարակել։ Նեթանյահուն ասել է, որ իսրայելական հետախուզությունը փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք վկայում են Թեհրանի միջուկային ու հրթիռային գաղտնի ծրագրերի մասին։ Հոդվածում նշվում է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանի հետ «միջուկային համաձայնագիրը» ստորագրած Եվրոպայի առաջնորդ երկրները չեն հավատացել «Նեթանյահուի նոր շոուին»՝ մուլտիէկրանների և կոմպակտ սկավառակների օգտագործմամբ։ IRNA-ն հայտարարում է, որ շատ լրագրողներ և փորձագետներ ևս չեն վստահում Նեթանյահուի մեղադրանքներին։ Նշվում է, որ Նեթանյահուի հայտարարություններին չի վստահում նաև արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Իսկ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Իսրայելի վարչապետի «շոուից» հետո ևս չեն փոխել իրենց վերաբերմունքը Իրանի հետ միջուկային պայմանագրի նկատմամբ։ Իսրայելի վարչապետը՝ Իրանի հետ պատերազմի հնարավորության մասին Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն հավատացրել է, որ իր երկիրը չի կամենում պատերազմ սանձազերծել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նյութերի բացահայտումից հետո: Իրանի հետ պատերազմի հնարավորության մասին լրագրողների հարցին վարչապետը պատասխանել է, որ ոչ ոք չէր կամենա իրադարձությունների նման զարգացում: Միևնույն ժամանակ Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանը փոխում է տարածաշրջանում խաղի կանոնները. «Վերջին շաբաթների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բոլոր հարցական նշանները վերածվել են բացականչական նշանների»: Իսկ ահա ամերիկյան կողմը մտադիր չէ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը փոխանցել փաստաթղթերը, որոնք իբր վկայում են Իրանի գաղտնի միջուկային ծրագրի առկայության մասին: «Տեղեկատվությունը պատկանում է Իսրայելի իշխանություններին այդ պատճառով էլ հարցով, թե ծրագրում են նրանք արդյոք ներկայացնել այն ավելի լայն շրջանակների, մենք կուղղորդենք ձեզ նրանց մոտ»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը: Իսկ ՄԱԿ–ում հանդես են եկել հօգուտ Իրանի հետ համաձայնագրի: ՄԱԿ–ում կրկին հանդես են եկել հօգուտ միջազգային «վեցնյակի» կողմից Իրանի հետ կնքված համաձայնագրի։ Այսպես է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը մեկնաբանել Իսրայելի վարչապետի ելույթը. «Գլխավոր քարտուղարը աջակցել և շարունակում է աջակցել Համընդհանուր համապարփակ գործողությունների ծրագրին։ Նա գտնում է, որ սա դիվանագիտության արժեքավոր ձեռքբերում է և մենք այն պետք է զարգացնենք»։ Նա խոսելով միջուկային ծրագրի մասին, որն Իրանը նախկինում իրականացրել է, ընդգծել է, որ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը առաջադրվել էր ուսումնասիրել և գնահատել այն»։ Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսին Իրանը, ՄԱԿ–ի ԱԽ հինգ մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Գերմանիան համաձայնության էին եկել Թեհրանի միջուկային խնդիրը կարգավորելու վերաբերյալ։ Նրանց կողմից մշակված Համընդհանուր համապարփակ գործողությունների ծրագիրը ենթադրում է ՄԱԿ–ի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից պատժամիջոցների չեղարկում, որոնք կիրառվում էին Իրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի պատճառով։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am