Ինչու Պուտինը զոհաբերեց Սարգսյանին. Ամերիկյան մամուլի եզրահանգումը

Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ուշագրավ վերլուծությունների պակաս այս օրերին չի զգացվում: Հատկապես ակտիվ է միջազգային մամուլը: Բավական ուշագրավ վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան The Washington Post-ը: Հայաստանը, թվում է, վերջապես կտրվում է իր հետխորհրդային տկարությունից և բռնում ժողովրդավարական փոփոխությունների ճանապարհը՝ շնորհիվ շարժման, որը փորձում է հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչպես ներկայացնում է aravot.am-ը, գրել է The Washington Post թերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը: Չորեքշաբթի երեկոյան տասնյակ հազարավոր մարդիկ ողողել էին Երևանի կենտրոնական հրապարակը՝ վանկարկելով «hաղթանակ, հաղթանակ»: Նույն օրն ավելի վաղ՝ պատասխանելով շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կաթվածահար անել մայրաքաղաքը՝ կոնսերվատորիայի ուսանողները դասական երաժշտություն էին նվագում քաղաքի մի հատվածում, մյուս հատվածում մարդիկ պարում էին, մի փոքրիկ տղա էլ փողոցը փակել էր խաղալիք ավտոմեքենաներով: Փաշինյանի հայտարարությունը նման էր հաղթանակի ելույթի, երբ նա ասաց հավաքված բազմությանը. «Այժմ մենք կդադարեցնենք մեր գործողությունները և կհանգստանանք»: Երեքշաբթի Սերժ Սարգսյանի կուսակցության կողմից վերահսկվող Հայաստանի խորհրդարանը չպաշտպանեց Փաշինյանի՝ նոր կառավարությունը ձևավորելու առաջարկը: Բայց ևս մեկ քվեարկություն նախատեսվում է մայիսի 8-ին, և իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի բարեփոխիչի ընտրությանը, գրում է հոդվածագիրը: Եթե Փաշինյանին հաջողվի նոր կառավարություն ձևավորել, դրա պատճառը գլխավորապես կլինի այն, որ ոստիկանությանը և բանակը հրաժարվեցին կրակ բացել ցուցարարների վրա և սկսեցին աջակցել նրանց: Համաքաղաքացիների վրա չկրակելը հաճախ սոցիալական փոփոխությունների հիմք է հանդիսանում. դա հատկապես գործում է Հայաստանում, որն անցյալ ամիս ոգեկոչում էր 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցը, գրում է Իգնատիուսը: Վերջին 25 տարիներին Հայաստանի հիմնական քաղաքական դիլեման եղել է այն՝ ինչպես համատեղել արևմտամետ քաղաքական համակրանքը Ռուսաստանից ռազմական կախվածության հետ, շարունակում է լրագրողը: Այս փակուղին օգնեց Սարգսյանի շուրջ ձևավորել ռուսամետ օլիգարխների շրջանակ, որն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի հարստության մեծ մասը: Իր ժողովրդի ամբողջ ձեռնարկատիրական ոգով հանդերձ կոռումպացված և ավտորիտար Հայաստանը երբեք չհասավ մյուս նախկին խորհրդային հանրապետությունների կապիտալիստական թռիչքին: Ժողովրդական ընդվզման նկատմամբ մինչ այժմ հանդուրժողական վերաբերմունք է ցույց տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կարծես թե որոշել է, որ ավելի լավ է զոհաբերել իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմել կորցնել Հայաստանը: «Նա ցանկանում էր խուսափել ևս մեկ Ուկրաինայից»,- լրագրողի հետ զրույցում ասել է բարեփոխումների շարժման առաջնորդներից մեկը: Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարատև բարեկամության պատճառով՝ Երևանում ցույցերի պատկերը կարող է գալվանացնող ազդեցություն ունենալ Ռուսաստանում: Լրագրողը կարծում է, որ Փաշինյանը կարողացավ դուրս գալ հետխորհրդային ճահճից մի քանի պատճառով. նախ, նրա շարժումը ոչ բռնի էր և գլխավորապես հենվում էր երիտասարդների և ծերերի վրա, «վեր բարձրացրած ձեռքերը» խորհրդանշում էին քաղաքացիական անհնազանդությունը, որը դարձավ ցուցարարների կարգախոսներից մեկը: Երկրորդ, Փաշինյանը հրաժարվեց բռնել Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմը՝ որդեգրելով «հայամետ» մոտեցում: Նա Մոսկվային հավատացրեց, որ վարչապետ դառնալու դեպքում չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական և առևտրային համաձայնագրերից: Միաժամանակ, նրա ժողովրդավարական ուղղվածության շարժումը շահել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համակրանքը՝ ավելի լայն բարեկամության հեռանկարներ առաջարկելով այդ փոքր, հուսալքված ժողովրդի համար: Փաշինյանի շարժումն առաջարկում է փոփոխություններ, բայց ինչպես սովորաբար լինում է նման շարժումների դեպքում, դրա մանրամասները մշուշոտ են: Նրա խումբը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կառուցվել է այն խոստման վրա, որ նոր կառավարությունը ժողովրդին կներկայացնի հստակ բարեփոխումներ: Անգամ նրա շարժման աջակիցներն են ասում, որ համոզված չեն՝ ինչ կարող է ընդգրկվել այդ օրակարգում: Բայց չորեքշաբթի տեղի ունեցած զանգվածային բողոքի ֆոնին այդ մանրամասները կարող են սպասել, եզրափակում է Իգնատիոսը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am