Բաքվում պատերազմի մեկնարկի պատեհության մասին արդեն բաց են խոսում

Ադրբեջանից ավելի ու ավելի մտահոգիչ ենթատեքստերով մեկնաբանություններ են հնչում հայաստանյան իրադարձությունների ֆոնին՝ ղարաբաղյան պատերազմի բռնկման հավանականության մասին: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած ճգնաժամի պատճառներից մեկը «ղարաբաղյան կլանի» կողմից իշխանության չարաշահումն էր: Ըստ Զուլֆուգարովի, այդ կլանի արտաքին ու ներքին քաղաքականությունը հանրության ու մտավորականության կողմից մերժվում էր, կլանի ներկայացուցիչներն ընկալվում էին որպես «պրովինցիալներ», ինչը և, վերջին հաշվով, հանգեցրեց քաղաքական հակամարտության: Թոֆիկ Զուլֆուգարովը համարում է, որ ներհայաստանյան ճգնաժամը Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման հետևանք չէ, Հայաստանն իր կողմը ձգելու՝ Արևմուտքի փորձը չէ: Ադրբեջանի նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ Հայաստանն ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական որևէ նշանակության չունի, ինչի պատճառով Վաշինգտոնը կհակադրվեր Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Զուլֆուգարովի դիտարկմամբ՝ ի տարբերություն Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած նմանատիպ գործընթացների, Հայաստանի պարագայում Մոսկվայի արձագանքը շատ հանգիստ է և զուսպ: Նա նշել է, թե Մոսկվան խորհրդարանական փոքր պատվիրակություն է գործուղել Հայաստան, կազմված հայամետ պատգամավորներից, սակայն որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել: Ադրբեջանի նախկին արտգործնախարարի խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը կորցնում է հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ՝ որպես «ֆորպոստի»: Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, թե հայաստանյան գործընթացները շատ լուրջ ազդեցություն կունենան Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: «Եթե Ռուսաստանը լքի Հայաստանը, ապա հայերը հույսը կդնեն միայն իրենց հնարավորությունների վրա: Եթե դա տեղի ունենա, ապա իրական խաղաղությունը հնարավոր է, բայց ավելի հավանական է, որ իրական խաղաղությունը հաստատվի ռազմական ինչ-ինչ գործողություններից հետո»,- ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը: Վերջինս դիտարկմամբ՝ տարիներ շարունակ հայկական քարոզչությունը հանրային կարծիք է ձևավորել, թե հայկական բանակից ավելի ուժեղը չկա: «Ապրիլյան պատերազմը սթափեցրեց նրանց, իսկ այս ճգնաժամից հետո նրանք շատ կթուլանան, ինչն ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա»,- կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարարը: Հայաստանում տիրող ներկա վիճակն Ադրբեջանն ինչպե՞ս պետք է օգտագործի, այս հարցին Թոֆիկ Զուլֆուգարովը հետևյալ պատասխանն է տվել՝ Ադրբեջանը պետք է ուշադիր հետևի իրավիճակին և պատրաստ լինի ցանկացած շրջադարձի՝ և՛ խաղաղ բանակցությունների, և՛ ռազմական գործողությունների: «Կարծում եմ, դա արդեն արվում է: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Ժամանակին արված քայլը արժեքավոր է լինում, հատկապես երբ այն վերաբերում է Ղարաբաղին: Ռազմական գործողությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ, և նման որոշում ընդունելը բարդ է: Բայց, եթե հայերը մեզ այլ ելք չթողնեն, նշանակում է՝ մենք պետք է կատարենք այդ քայլը»,- ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: Իսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ նիստ` կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ «սադրիչները կարող են խախտել հրադադարի ռեժիմը»։ «Մենք պետք է ժամանակին որոշում կայացնենք։ Սպասվում է, որ Հայաստանում մոտ ժամանակներում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Մենք պետք է ուշադիր հետևենք իրավիճակին»,- ասել է նա։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am