ՀՀԿ-ն ճաքեր է տվել, իշխանափոխությունն իրողություն է

Խորհրդարանում այսօր աննախադեպ բան տեղի ունեցավ, ԱԺ-ն չկարողացավ ընտրել Սահմանադրական դատարանի անդամ։ Այդ պաշտոնում ներկայացված էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված մեկ թեկնածու՝ Էմիլ Բաբայանը։ Ինչպես հայտնի է ԱԺ-ում եւ առհասարակ քաղաքական դաշտում ընդդիմադիր ՀՅԴ-ի, Ելք-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ կոնսենսուս է ձեւավորվել, խորհրդարանական ընդդիմությունը երեկ Էմիլ Բաբայանին քննադատության ենթարկելուց հետո այսօր ընտրությունները բոյկոտի ենթարկեցին։ Արդյունքում մասնակցեց 54 պատգամավոր, որոնցից 51-ը կողմ քվեարկեցին, 3-ը՝ դեմ, սակայն պահանջվում էր 63 ձայն։ Հիշեցնենք, որ Էմիլ Բաբայանը Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականն էր, ում խորհրդարանում ներկայացնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։40-ամյա Բաբայանի առավելությունների մասին խոսելիս Կոստանյանը երեկ հորդորում էր պատգամավորներին, անկախ կուսակցական պատկանելիությունից և շահերից, քվեարկել նրա օգտին․ «Ես իրոք խոսում եմ բացարձակ պրոֆեսիոնալիզմի մասին: Եվ մի անձի մասին, որ ես համոզմունք ունեմ, որ մեր երկրին նախ շատ օգուտներ տվել է և դեռևս տալու է»:«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով Կոստանյանին, հարցրեց, թե ինչու հենց Էմիլ Բաբայանը , ինչու մրցույթ չի հայտարարվել եւ թեկնածուներից ընտրվել ամենաարժանավորը, որպեսզի ինչպես Զեյնալյանն էր ասում՝ «մենք այս պաշտոնում ընտրենք այնպիսի մեկին, ով ոչ միայն կունենա բարձր մասնագիտական գիտելիքներ, այլ նաև կհամապատասխանի դատավորի չափանիշներին»: Գևորգ Կոստանյանը, սակայն, հակադարձեց, թե այս դեպքում մրցույթի անցկացումը պարտադիր չէ․ «Սահմանադրական կարգավորումների պարագայում այս թեկնածուին առաջադրում է Հանրապետության նախագահը: Այսինքն, դա խմբակցությունը չի առաջադրել, կուսակցությունը չի առաջադրել: Բացարձակապես դրանով է պայմանավորված, ուրիշ ոչ մի տրամաբանություն չկա դրա մեջ»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով չընտրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին: Իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները նույնպես պնդում էին, որ նախագահ Սարգսյանը պետք է առաջին հերթին մրցույթ անցկացներ և հնարավորություն տար բարձրակարգ իրավաբաններին մասնակցություն ունենալ դրանում։ Հակառակ դեպքում այսպիսի նշանակումները և ընտրությունները հովանավորչության և ոչ թափանցիկ և հակաժողովրդավարակաան ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում։ Փաստաբան Տիգրան Եգորյանը նույնիսկ բացահայտել էր Բաբայանի կրթության հետ կապված խութեր։ Ուսումնասիրելով նրա կենսագրականը՝ պարզել է, որ կրթությանը զուգահեռ նա ծառայել է զինված ուժերում։ Բացի այդ, «Վարդանանց» անունով համալսարանը, որտեղ ուսանել է սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն, ըստ պետռեգսիտրի, գրանցվել է 1996-ին, մինչդեռ Ազգային ժողով ներկայացված Բաբայանի կենսագրությունում նշված է, նա այդ համալսարանում ուսանել է 1994-ից սկսած։ Այսպիսով՝ այսօր ԱԺ-ում կատարվածը ցույց տվեց, որ չնայած Փաշինյանը դեռ չի ընտրվել վարչապետի պաշտոնում, այդուհանդերձ իշխանափոխությունն արդեն իրողություն է, այնպես որ, Փաշինյանի ծրագրերը ապագայում առանց խոչընդոտների թերեւս կյանքի կկոչվեն։ Անի Սահակյան

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am